Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Հովհաննես Նավասարդյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Նավասարդյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝

Հովհաննես Նավասարդյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930