ՌԴ-ում Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չեղարկվել է. «Ինտերֆաքս»

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

«2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրվող Հարությունյանի նկատմամբ հարուցված գործն ուսումնասիրելուց որոշում է կայացվել Ռուսաստանի տարածքում հետախուզումը չեղարկել»,- ասել է գործակալության աղբյուրը:

Նա հավելել է, որ այդ պարագայում Ռուսաստանում Միքայել Հարությունյանին ոչինչ չի սպառնում: Սակայն նա նշել է, որ Հարությունյանը կարող է ձերբակալվել և փոխանցվել Հայաստանին, եթե հայտնվի ԱՊՀ անդամ այլ երկրներում:

Գործակալության աղբյուրը նաև հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու և Հայաստանին փոխանցելու մասին դիմումը ՌԴ-ում ստացել են որոշ ժամանակ առաջ ոչ թե Հայաստանի գլխավոր դատախազությունից, այլ միջազգային հետախուզման գծով: Նրա խոսքով՝ Հարությունյանին ձերբակալելու թույլտվության մեջ նշված է նաև Ռուսաստանի մայրաքաղաքում նրա տան հասցեն:

Տեսանյութեր

Լրահոս