
ԱԺ-ում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանը

ՀՀ Ազգային Ժողովում շարունակվում է ՀՀ կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկումը: Սեպտեմբերի 6-ին մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:
Արտահերթ նստաշրջանի օրակարգում ներկայացված է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը:
https://www.facebook.com/armenpress/videos/564154017373417/