Ինչ է կատարվում ՊՆ-ում. պաշտոնատար անձինք ազատման դիմումներ են գրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում պաշտոնատար անձինք, այլեւս չցանկանալով աշխատել, ազատման դիմումներ են գրում: Սեպտեմբերի 5-ին ՀՀ Վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Կամո Քոչունցն անձամբ է ցանկացել ՊՆ-ից դուրս գալ` հայտնելով, որ աշխատանքի է անցնելու այլ նախարարությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ Նորայր Յոլչյանն էր աշխատանքից ազատվել: Ավելին, վերջինիս հորդորել էին մնալ եւ շարունակել աշխատել, սակայն նա ասել էր, թե հոգնել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս