Բաժիններ՝

Թուրքիան որոշեց դեսպանատուն բացել Պարագվայում

Թուրքիան որոշում է ընդունել դեսպանատուն բացել Պարագվայում: Այդ մասին հայտնել է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարար Լուիս Կաստիլիոնին: Անկարան աս որոշումն ընդունել է այն բանից մեկ օր անց, երբ Ասունսիոնը հրաժարվեց Իսրայելում իր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:

«Ինձ հենց նոր զանգահարեց Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլին եւ խոստացավ դեսպանատուն բացել Պարագվայում մեր հարաբերություններն ամրապնդելու եւ առեւտուրն ավելացնելու համար: Ես շնորհակալություն եմ հայտնում այս քայլի համար, որն էլ ավելի կմոտեցնի մեր երկրներին»,-գրել է Կաստիլիոնին Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կարգադրել է Պարագվայում փակել Իսրայելի դեսպանատունն այն բանից հետո, երբ Ասունսիոնը հրաժարվեց դիվանագիտական ներկայացուցչությունը տեղափոխել Երուսաղեմ: Ընդսմին, ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է բնապահպանության եւ Երուսաղեմի գործերի նախարար Զեեւ Էլկինը, Իսրայելը չի խզում դիվանագիտական հարաբերությունները Պարագվայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս