«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահի եւ ԵԱՀԿ ու ԵԽ անդամ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպանների նախօրեի հանդիպումն անցել է բավականին սառը մթնոլորտում։ Չնայած Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը մանրամասն ներկայացրել են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը եւ փորձել են շահել դեսպանների համակրանքն ու որեւէ դրական արձագանք կորզել նրանցից, այդուհանդերձ, վերջիններս բավականին զուսպ են եղել եւ գրեթե ոչ մի դրական մեսիջ չեն հղել։
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում սկսել են մտահոգվել իրենց իսկ «եփած բորշչից»: «Իմ քայլի» հեղինակած նախագծով, ըստ որի, պետք է հանրաքվեով կարողանան չեզոքացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, եւ ՍԴ-ն իրենցով անել, միայն առաջին հայացքից է իմքայլականների համար այդքան բաղձալի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը Հրայր Թովմասյանին չեզոքացնելու ճանապարհին երեկ հանգեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։ Սակայն եթե անգամ հաջողվի շրջանցել Սահմանադրական դատարանի համաձայնությունը, այնուամենայնիվ, Սահմանադրությունն ինքնապաշտպանության եւս մեկ մեխանիզմ է սահմանել, որը շրջանցել չի հաջողվի։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՍԴ-ին առնչվող օրենքի նոր փաթեթը «կենաց-մահու» կռիվ է դարձել իշխանությունների համար: «Իմքայլական» բոլոր պատգամավորները հատ-հատ մշակվել են. Բադասյանը թրեյնինգներ է անցկացրել նրանց հետ` «հետքայլի տեղ չունենք` за нами Москва» բովանդակությամբ: «Իմքայլականներին» հանրամատչելի բացատրվել է, որ եթե օրինագծի տակ չստորագրեն եւ չքվեարկեն, կհամարվեն դավաճան: Մոտիվացիան բացատրվել է առաջին հերթին հնի ու նորի, ապա նոր միայն Հրայրից, որպես «խանգարող հանգամանք», ազատվելու, եւ ոչ սահմանադրությունը ցանկացած տեղից «խուզելու» իրենց իրական մտահոգությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովը երեկ ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Ինչպես հայտնի է, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով պատգամավորներն առաջարկում են դադարեցնել մինչեւ 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը: Իսկ ի՞նչ է սպասվում երեկվա որոշումից հետո: Այժմ այս որոշմանը պետք է համապատասխան գործընթացներ հետեւեն, այդ թվում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունը երեկ պառլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց ԱԺ-ում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ թոհուբոհի մեջ աննկատ չմնաց ԲՀԿ-ականների խորամանկ տրյուկը։ Նրանք, ի տարբերություն ԼՀԿ-ի, բավականին զուսպ էին իշխանություններին քննադատելու հարցում, եւ երբ եկավ ելույթների պահը, ԱԺ դահլիճում մարդ չմնաց՝ գնացին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման, իսկ երբ վերադարձան, ելույթների հերթագրումն ավարտվել էր։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում, դեռ «արջին» չսպանած, կիսում են նրա մորթին, որոշում, թե ովքեր են դառնալու ապագա ՍԴ դատավորներ։
Չինաստանի իրավապահ մարմինները բացահայտել են խարդախության հազարից ավելի գործ՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, ձերբակալված է արդեն 294 մարդ:
ԱՄՆ-ի Թուինսբերգ քաղաքի (Օհայոյի նահանգ) բնակիչ Դեն Քեյնը նամակներով լի գրեթե 80 տուփ է սխալմամբ ստացել մի ընկերությունից, որը վարկեր է տրամադրում ուսման համար: Այդ մասին հայտնել է 19 News տեղական հեռուստաալիքը։
Ադրբեջանի միջազգային բանկի (ԱՄԲ) նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի կինը Լոնդոնի դատարանում չկարողացավ վիճարկել կարգադրագիրը, որը նրանից պահանջում է բացատրել հեղինակավոր Նայթսբրիջի շրջանում տան գնման փողի ծագումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում, որում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, հանդես է եկել ելույթով:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է «Հանրաքվե 2020» էջը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով, իսկ էջի ետնանկարն իրենից շատ ուշագրավ պատկեր է ներկայացնում։
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը:
«Այս իշխանությունը կյանքում չի համաձայնի հեռանալ». Վազգեն Մանուկյան
Սահմանադրական դատարանը Սահմանադրության ընդունման 25-ամյակի առթիվ հայտարարում է պետական և հավաստագրված ոչ պետական բուհերի իրավաբանական ֆակուլտետների բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների գիտական աշխատանքների մրցույթ ըստ հետևյալ թեմաների՝
Փաշինյանին տագնապից ազատելու հույս ունեն, որ օր առաջ կարողանան Հրայր Թովմասյանին հեռացնել, բայց հասկացան, որ այն, ինչ ուզում եք անել, չի ստացվի, հիմա մի քիչ ավելի երկար տարբերակ են փորձում իրականացնել: Բոլոր դեպքերում, Թովմասյանը պարտված չի դուրս գալու, Փաշինյանն էլ չի հաղթելու: Ժողովրդի մտածող հատվածը ամեն ինչ տեսնում է, ասում է՝ այս ինչե՞ր եք անում, պարոնայք: Այդ գիտակից հատվածը եթե մեջքով թեքվի դեպի իշխանությունները, այդ իշխանություններն արդեն չեղածի հաշիվ են:
Ազգային ժողովն 88 կողմ ձայնով ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ կողմից ընդունած նախագիծը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց:
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈԻՂԻՂ
Օրերս Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից պարզ դարձավ, որ ԵԱՏՄ-ում մոտենում է ինտեգրացիայի հերթական փուլը: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները քննարկում են որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը և դրանով որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ:
«Չեմ հետևում՝ ինչ է կատարվում Ազգային ժողովում». Հրայր Թովմասյան
Չինաստանի իշխանություններն ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսերը կիջեցնեն կիսով չափ՝ 75 միլիարդ դոլար ընդհանուր գումարով:
Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դուք չեք հասցնելու կյանքի ու մահվան միջով անցած, մեր տղերքի արյամբ ազատագրված Արցախը վարի տալ: Հիշեք ամեն օր ու ամեն ժամ, ազերիների գովքը ձեր շուրթերին փորձելու եք ճողոպրել, դա էլ թույլ չենք տալու: Ժողովրդի թիկունքում թաքնվող դասալիքների, կիսագրագետ թրեյներների, ադրբեջանասեր գլոբալիստների, անթասիբ կլյաուզնիկների իշխանությունը չկարողացավ ԱԺ-ով վերջին հարվածը տալ մեր պետականությանը: Փորձելու են հանրաքվեի դնել նախագիծը: Կփորձեն, բայց ի վերջո չեն դնելու, որովհետև սա այն դեպքն է, որ շաբաթն ուրբաթից շուտ է գալու…»:
«Մի հատ գտեք ձեզ, բայց ոչ մեր հաշվին». Ալեն Սիմոնյանը՝ Էդմոն Մարուքյանին
Մարտի 5-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել էր Հայաստանում ԵԱՀԿ և ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ և քննարկել Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը:
«Ակնհայտ է, որ չի կարող նախագիծն այս ձևով գնալ հանրաքվեի, որովհետև արդեն իսկ հիմա, ըստ կանոնակարգ-օրենքի, մեր պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացրեց, թե մերժումից հետո ինչ է լինում: Այսինքն ՝ այս ընթացակարգը սխալ եք տանում, բայց քանի որ բազմաթիվ ընթացակարգեր արդեն խախտված են, և դա էական չէ, խնդիրը դրված է, և խնդիրը ներկայացվեց այնպես, ինչպես ներկայացվեց, ես ուղղակի երկու բան եմ ուզում արձագանքել»,- ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների օրենքի քվեարկությունից հետո ունեցած իր ելույթում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Քանի դեռ մենք էստեղ ենք, ոչ մի գործադիրի ղեկավարի թույլ չենք տա մատ թափ տա խորհրդարանի վրա»
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իշխանական մեծամասնության ներկայացրած նախագիծն ունի հակասահմանադրական բնույթ:
«Պարո՛ն վարչապետ, փաստորեն դուք ե՞ք որոշում ովքեր են հակապետական ուժեր, ովքեր՝ ազգի նվիրյալնե՞ր». Էդմոն Մարուքյան