
Իշխող ուժն արդեն սկսել է քարոզարշավը

Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է «Հանրաքվե 2020» էջը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով, իսկ էջի ետնանկարն իրենից շատ ուշագրավ պատկեր է ներկայացնում։
Նկարում երկրորդ և երրորդ նախագահների միջև Հրայր Թովմասյանն է պատկերված։ Երեքի վրա էլ խաչ է քաշված ու հետին պլանում գրված` Այո։
Էջը, ըստ երևույթին, բացվել է իշխող ուժի պատգամավորների կողմից։ Համենայն դեպս, իմքայլական պատգամավոր, նախկին ընդդիմադիր լրագրող Սիսակ Գաբրիելյանն օրինակ ակտիվորեն հավանելու է ուղարկում այս էջը։
Արդեն պարզ է, թե ինչ մանիպուլյատիվ ուղղություն է իր համար ընտրել իշխող ուժը։ Ազնիվ չէ, տիկնայք ու պարոնայք։
Հա, ի դեպ, քարոզարշավը դեռ չի սկսվել։