
«Ձեզ իշխանության բերածներն էլ ձեզ հեռացնելու են». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երբ հեղափոխություն ես առաջնորդում, պատասխանատվություն ստանձնում, գալիս իշխանության և ընդունում ես իրավահաջորդություն, քո արածը ընդամենը դառնում է իշխանափոխություն:
Արդյունքում այսպիսի «բոլոլաների» մեջ ես հայտնվում, և հետդ էլ մի ամբողջ ժողովուրդ:
Ու ինչ եք կարծում՝ սա ձեզ ներելո՞ւ են, իհարկե` ոչ: Ու ձեզ իշխանության բերածներն էլ ձեզ հեռացնելու են, սակայն դրանով չի ավարտվելու:
Մի ամբողջ ժողովրդի էշի տեղ եք դրել: Չեք կարողանում ստանձնած պատասխանատվության տակ մտնել, մանդատները վայր դրեք, արտահերթ ընտրություններ արեք, եթե իհարկե արկածախնդիր չեք»: