Արարատ Միրզոյանը դեսպանին փարատել է՝ համաձայնություն կա

Մարտի 5-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել էր Հայաստանում ԵԱՀԿ և ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ և քննարկել Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը:

168.am-ի աղբյուրները պատմում են, որ այդ հանդիպման ընթացքում բավական ուշագրավ երկխոսություն է եղել դեսպաններից մեկի և Արարատ Միրզոյանի միջև: Դեսպաններից մեկը մտահոգություն է հայտնել՝ ասելով, որ իշխանությունների կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները բազմաթիվ հարցեր, խնդիրներ են առաջացնում, և ի՞նչ կլինի, եթե հանկարծ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ այն չստորագրի:

Դեսպանի այդ դիտարկմանն ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կա համաձայնություն, որ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած նախագծին ՀՀ նախագահն անարգել ընթացք է տալու, համաձայնելու է:

Տեսանյութեր

Լրահոս