ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնելու նախագիծը քննարկման դնելու, փետրվարի 6-ին նախագիծը հաստատող՝ հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունելու շուրջ իրավաբանները, փաստաբանները պարբերաբար ահազանգում են գործընթացի հակասահմանադրականության մասին:
Չինաստանի տարածքում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 722-ի:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշենք, Սահմանադրությունը փոխելու հակասահմանադրական գործընթացը Ազգային ժողովում տևել է մոտ 8 ժամ (փետրվարի 6-ի կեսօրից (նախաձեռնության մուտքագրում) մինչև մոտ 20:00 (քվեարկություն))։
168 Մամուլի տեսություն
Ղազախստանի հարավում կենցաղային վեճը զանգվածային ծեծկռտուքի և անկարգությունների պատճառ է դարձել, որի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 40 մարդ:
Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետությունում «տոն էր»։ Տոն՝ ընդդեմ տրամաբանության, ընդդեմ իրավաբանության, ընդդեմ ադեկվատության, ընդդեմ գրագիտության, ընդդեմ բարեկրթության եւ անգամ՝ ընդդեմ քաղաքականության, բայց ամենակարեւորը՝ տոն՝ ընդդեմ ժողովրդի։
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջիկա օրերին չի ուղարկելու Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրությունն ապահովելու համար:
ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելու գործընթացի հնարավոր ռիսկերն ու զարգացումները:
Ինչպես հայտնի է, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Վարչապետն այս փաստը գնահատել է որպես «մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից` ուրախ իրադարձություն»:
Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԱԺ իրենց խրամատը վճռորոշ պահին լքելու եւ ելույթներ չունենալու որոշումը ԲՀԿ-ում կայացել է ծանր մարտերի արդյունքում։
Հենց նոր ինքս ինձ հարցրեցի, թե արդյոք ժողովրդաիշխանությունը նշանակում է, որ ժողովուրդը հանրաքվեով ցանկացած հարց լուծելու իրավունք ունի։ Ու մտածեցի, թե որն է այդ հարցի պատասխանը գերմանական իրավունքում։
Մեզ նոր մանրամասներ պատմեցին «ԿամԱԶ»-ների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշումը «քենսլ» անելու հետ կապված։
Ազգային ժողովի առնվազն 2/3-ով, ինչպես նաև հանրաքվեով փոփոխում՝ 202-րդ հոդվածի 1-ին մասում չնախատեսված մյուս բոլոր դրույթների պարագայում։
Նիկոլ Փաշինյանը երեկ այսպիսի գրառում է կատարել. ««Իմ քայլը» խմբակցությունը պառլամենտարիզմի մաստեր-կլաս ցուցադրեց ԱԺ-ում»: Խոսքը ՍԴ-ի 7 դատավորներից ազատվելու հարցով հանրաքվե անցկացնելու որոշմանը հասնելու սցենարի ու ընդհանրապես նիստի ընթացքի մասին է:
Չնայած Նիկոլ Փաշինյանի հրապարակային հավաստիացումներին, թե ՀՀ իշխանությունները չեն խառնվում Արցախի ներքին գործերին, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ նրա քեռին՝ Մովսես Հակոբյանը, Արցախում շատ ակտիվ են։ Գրիգորյանը հաճախ է այցելում Արցախ։
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ խորհրդարանում կայացած ԱԺ 2016 Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստից: Ինչպես հայտնի է, երեկ այդ նիստին հրավիրված էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության եւ քաղաքապետ Հայկ Մարությանը միջեւ, որի պատճառը եղել է քաղաքապետի կինը՝ ազգությամբ չեխ Իվան։
168.am-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրամիության դեսպանների հետ: Հանդիպման նպատակը սահմանադրական փոփոխությունները ԵՄ դեսպանների հավանությանն արժանացնելն է եղել: Մնացականյանը փորձել է տարբեր հիմնավորումներով համոզել, որ ամեն ինչ ըստ օրենքի է արվում:
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Ս․ թ․ փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշում։
ԱՄՆ-ում հարցվածների կեսից պակասն է հավանություն տալիս երկրի նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում արդարացնելու Կոնգրեսի Սենատի որոշմանը, մասնակիցների մոտավորապես նույնքան բաժինն էլ այն համարում է սխալ:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու որդին՝ Էնդրյուն, արքունիքի խորհրդով որոշել է ժամանակավորապես հրաժարվել իրեն ռազմածովային ուժերի ծովակալի կոչում շնուրհելուց՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ իր կապերի շուրջը ծագած սկանդալի պատճառով
30-ից ավելի շանհայական ռոբոտ-ախտահանիչներ են սկսել աշխատել Չինաստանի Ուհան քաղաքի՝ կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնի հիվանդանոցներում:
Չինաստանի Ուհանի նահանգից բժիշկ Սուն Ինցզեն տասն օր շարունակ ավտոճանապարհին ստուգել է վարորդների եւ ուղեւորների ինքնազգացողությունը կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ եւ մահացել գերհոգնածությամբ պայմանավորված սրտի կանգից:
Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը հանրաքվեի ներկայացնելու՝ խորհրդարանի նախօրեին կայացրած որոշումը, ինչպես նաև՝ այդ հարցի նպատակով հրավիրված նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, կանխորոշելու են առաջիկա երկու-երեք ամիսների Հայաստանի ապագան։ Մռայլ ապագան։ «Շնաբարո» ապագան ու «վնգստացող» ապագան։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենք է սողոսկել մի աղվես, որն այնտեղ կարճ ժամանակով քաոս է առաջացրել:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը Հուբեյի նահանգ կուղարկի տեսչական խումբ՝ 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորից բժիշկ Լի Վենլյանի մահվան եւ այն կասկածի պատճառով, որ տեղական իշխանություններն այդ հիվանդության բռնկման վաղ փուլում անտեսել են բժշկի հայտարարությունը:
2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեն որոշում է ընդունել ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի կորոնավիրուսի տարածման եւ առաջիկա Խաղերի անցկացման ընթացքի վրա դրա հնարավոր բացասական ազդեցության հակազդմամբ:
Առերևույթ հանցագործության հատկանիշներ, համենայնդեպս, սահմանադրական կարգի տապալման փորձի մասով, կարծես թե, անվիճելի է, և այդ կոնտեքստում պատգամավորների անձեռնմխելիության իրավունքի և դրանից օգտվելու անհագ ցանկության մեջբերումը մի քիչ զավեշտալի է. իմքայլական պատգամավորները, կարծես թե, ամնեզիայի լուրջ բարդեցված տարբերակով են տառապում, որովհետև մարդիկ խոսում են անձեռնմխելիության ինստիտուտից, երբ ամեն կերպ փորձում են ժխտել, որ նույն Սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորներն օգտվում են անձեռնմխելիությունից, հանրապետության Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օգտվում է անձեռնմխելիությունից:
Հայաստանում երեկ տեղի ունեցավ հերթական խայտառակությունը, և երկու տարի անընդմեջ երկրում ընթացող հակապետական զարգացումները հասան իրենց կուլմինացիային, իսկ իշխող ուժը թաղեց և՛ ժողովրդավարությունը, և՛ մարդու իրավունքները։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։