ԲՀԿ-ականների խորամանկ «տրյուկը». Ինչո՞ւ այդ «ճակատագրական» պահին ԲՀԿ-ն լքեց խրամատը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ թոհուբոհի մեջ աննկատ չմնաց ԲՀԿ-ականների խորամանկ տրյուկը։ Նրանք, ի տարբերություն ԼՀԿ-ի, բավականին զուսպ էին իշխանություններին քննադատելու հարցում, եւ երբ եկավ ելույթների պահը, ԱԺ դահլիճում մարդ չմնաց՝ գնացին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման, իսկ երբ վերադարձան, ելույթների հերթագրումն ավարտվել էր։

Հարցրինք, թե ինչու այդ «ճակատագրական» պահին լքեցին խրամատը, սակայն ո՛չ Միքայել Մելքումյանը, ո՛չ Իվետա Տոնոյանը հստակ պատասխան չտվեցին, ասացին միայն, որ շատ կարեւոր հանդիպում ունեին։ Ապա միայն Միքայել Մելքումյանը ելույթ ունեցավ՝ ԲՀԿ խմբակցության անունից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829