Բաժիններ՝

Աղվեսը հայտնվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարան և քաոս առաջացրել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենք է սողոսկել մի աղվես, որն այնտեղ կարճ ժամանակով քաոս է առաջացրել: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:

Հայտնի է, որ կենդանին չորրորդ հարկ հասել է շարժասանդուղքով: Դրանից հետո ոստիկանները բռնել են նրան՝ փակելով խորը արկղի մեջ: Այնուհետեւ նրան պատգարակներով հանել են փողոց, որտեղ էլ աղվեսին բաց են թողել:

Քաղաքական գործիչներն ու պետական ծառայողներն իրենց տարակուսանքն են հայտնել այդ էպիզոդի առնչությամբ: Ոմանք նշել են, որ թեեւ զանազան տարօրինակություններ են տեսել խորհրդարանում, բայց նման միջադեպը, միեւնույն է, զարմանք է առաջացնում: Մասնավորապես, հասկանալի չէ, թե կենդանին ինչպես է հայտնվել այնտեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս