ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի խոսքով` ինքն իրավասու չէ մեկնաբանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակին:

Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին` թե ինչ վերաբերմունք ունեն ՀԱՊԿ անդամ երկրները գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված միջադեպի վերաբերյալ, Սիդորովը պատասխանեց, որ այդ հարցը լուծվում է համաձայն այն կարգի, որը հաստատված է ՀԱՊԿ-ում:

«Թե ինչպես այն կլուծվի` դա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների իարավասության շրջանակում է»,- ասաց Սիդորովը:

Նրա խոսքով` ներկայումս Յուրի Խաչատուրովն աշխատանքային վայրում է, և ինքը պարբերաբար շփվում է նրա հետ:

«Մենք անընդհատ իրար հետ շփվում ենք: Ամեն ինչ ընթանում է իր հունով, և որևէ բացասական ազդեցություն մեր ծրագրերում չկա»,- ասաց Սիդորովը:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: ՀԱՊԿ-ի քարտուղարը 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել:

Տեսանյութեր

Լրահոս