«Պարզապես երեսպաշտություն է». Վիկտոր Սողոմոնյանը՝ Քոչարյանին Անկախության տոնին հրավիրելու մասին. Yerkir.am
Երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ ՀՀ երեք նախագահները հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։
Yerkir.am-ի հետ զրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնեց, որ Քոչարյանը չի մասնակցելու, նաև ընդգծեց, որ այդ հրավերը ոչ այլ ինչ է, եթե ոչ` կեղծավորություն: «Փաշինյանը և նրա վարչակազմը նախագահ Քոչարյանին քաղաքական հետապնդման ենթարկելու հեղինակն են, և ինչպես պարզ դարձավ հայտնի հեռախոսազրույցից, անմիջականորեն ներգրավված են եղել Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանավորելու գործընթացում: Հիմա, Անկախության տոնին ընդառաջ, փորձում են պատրանք ստեղծել, թե ազգային համերաշխության ջատագով են, հրավերներ են բաժանում: Սա պարզապես երեսպաշտություն է»,- հայտարարեց նա: