ՀՀ կառավարությունը ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ դեռևս բանակցություններ չի վարում

Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի նոր սակագնի շուրջ բանակցությունները դեռևս չեն սկսվել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

«Այս պահին ոչինչ չունեմ ասելու, որոշված չէ, թե երբ ենք սկսելու բանակցությունները: Երբ կլինի համապատասխան հանձնարարական՝ կշարունակենք քննարկումները: Դեռևս որոշված չէ, թե երբ կսկսենք դրանք»,-  ասաց նախարարը:

Հարցին, թե կառավարությունն, արդյոք, մտադի՞ր է գազի այլընտրանքային տարբերակ դիտարկել, այդ թվում Իրանից՝ նախարարը պատասխանեց. «Մտադիր ենք ցանկացած տարբերակ փորձելու, կոնկրետ առաջարկներ մինչև այժմ չունենք: Ձևավորված ընթացքով գազի պայմանագրի վերաբերյալ ռուսական կողմից առաքումն ունենք: Երբ այդ թեմայով անհրաժեշտություն առաջանա, նոր կաշխատենք»:

Ռուսաստանը Հայաստանին սահմանին գազը մատակարարում է 1000 խմ-ն 150 դոլարով, գազի գնի մասին պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի վերջին:

Տեսանյութեր

Լրահոս