«Արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք ՀԱՊԿ-ում մեր գործառույթը չենք իրականացնում». Զոհրաբ Մնացականյան
«Մենք երեկ հայտարարություն արել ենք դրա մասին, դուք գիտեք մեր վերաբերմունքը»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հիշեցնելով երեկ ԱԳՆ հայտարարությունը ադրբեջանական կողմի կրակոցներից Հայաստանի Տավուշի մարզում զոհված ՀՀ զինծառայող, շարքային Հայկազ Մաթևոսյանի դեպքի մասին։
Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ մենք ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը. «Արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրականացնում»: