Ֆրանսիան 2020թ. մարտի 5-ին հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։
Նոր կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանսիայի Ազգային ժողովում «Հանրապետականներ» կուսակցության պատգամավորներից մեկի մոտ, համանման ախտորոշում է տրվել խորհրդարանի ստորին պալատի վարչական աշխատողներից մեկին:
Չինաստանում անցած 24 ժամվա ընթացքում Covid-19 կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով մահացել է 31 մարդ, հայտնաբերվել է 143 նոր հիվանդացած:
ԱԺ նիստը:
Մարտի 19–ին լրանում է ոստիկանության պետի եւ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման 6–ամսյա ժամկետը։ Մինչ վերջնաժամկետի ավարտը պաշտոնյաները պետք է նշանակված լինեն։ Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում անդրադառնալով այս հարցին, ասել էր, որ արդեն որոշել է, թե ում է նշանակելու, բայց անուններ չի հրապարակել։
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բոյկոտելու կոչ անող ՀՅԴ ներկայացուցիչներն օրերս հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ասում են, թե Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի համակիրները բացարձակ ոգեւորված չեն վերջինիս` Սամվել Բաբյանի հետ համագործակցությամբ։
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով նախորդ օրը մեկնել է Բրյուսել, ուր հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Նրա հետ են նաեւ Արմեն Աշոտյանը, Դավիթ Հարությունյանը, ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը:
Չինաստանի կառավարությունը բնակչությանը պաշտոնապես թույլատրել է ուտել դիետիկ գորտեր եւ որոշ տեսակների կրիաներ, չնայած նոր կորոնավիրուսի տարածման պատճառով սննդի մեջ վայրի կենդանիների մսի գործածման համազգային արգելքին:
007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին կինոսագայի 25-րդ ֆիլմի պրեմիերան ապրիլ ամսից նոյեմբեր է հետաձգվել կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով:
Իտալիայի կառավարությունը նոր միջոցներ է պատրաստում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ինչպես գրում է Corriere della Sera թերթը, նոր կանոնների թվում են՝ մարդկանց միջեւ առնվազն մեկ մետր հեռավորությունը հասարակական վայրերում, տարածության վրա ողջույններն առանց ձեռքսեղմման եւ համբույրներով գրկախառնությունների, ինչպես նաեւ գլխավորապես բժշկական թեմաներով բոլոր կոնգրեսների եւ խորհրդաժողովների չեղարկումը:
Եվրոպայի վեց երկրներ հիմնել են Եվրամիության Արագ հակազդման կիբեռնետիկական ուժեր՝ Լիտվայի գլխավորությամբ:
Ինդոնեզիայի իշխանությունները մտադիր են հիվանդանոց եւ կարանտինային կենտրոն տեղավորել անմարդաբնակ կղզիներից մեկում կորոնավիրուսով ախտահարվածների համար:
Խնդիրներ չկան, պարզապես ԱԺ լիագումար նիստերի մեջ ենք մենք, իսկ ՀՀ վարչապետն էլ պաշտոնական այցով Վրաստանում էր գտնվում, սա խնդիր չէ, ուղղակի հետաձգում է ակտիվ փուլի, մենք կանցնենք ակտիվ փուլի:
United Airlines ամերիկյան ավիաընկերությունն ապրիլից կկրճատի չվերթների թիվը, կդադարեցնի նոր աշխատակիցների ընդունումը, իսկ գործող աշխատողներին խնդրում է կամավոր չվճարվող արձակուրդ գնալ կորոնավիրուսի պատճառով թռիչքների պահանջարկի կրճատման ֆոնին։
168TV–ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն է:
Սիրիայի Իդլիբի շրջանում կեսգիշերից սկսվող զինադադարով ավարտվեց Պուտինի և Էրդողանի շուրջ 6 ժամ տևած հանդիպումը։ Հանդիպմանը հաջորդեց լրատվամիջոցների հետ հանդիպումը, որի ընթացքում կողմերը հանդես եկան հայտարարությամբ ու ներկայացրին երկրու երկրների միջև կնքված նախկինում ստորագրված համաձայնագրերին կցվող հավելյալ հուշագիրը:
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» և հարակից ներկայացված նախագծերի փաթեթը:
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) կանխատեսում է, որ 2020 թվականին ավիափոխադրողները կարող են 63-113 մլրդ դոլարի չափով վնաս կրել պահանջարկի անկման պատճառով՝ կապված նոր կորոնավիրուսի բռնկման հետ:
«Եթե Աստվածաշնչի թեմաներին ենք գնում, այդ դեպքում ես էլ մի ուրիշ բան կասեմ, որ երբ իշխանությունն անընդհատ ասում է, որ ժողովուրդն է որոշում, ժողովուրդը կյանք շնորհեց Բարաբային, ոչ թե Հիսուսին»,- ի պատասխան՝ ասաց նա:
Սիրիայի կառավարական բանակը Դադիխ բնակավայրում, որը գտնվում է Իդլիբ նահանգի М5 մայրուղու վրա, հետ է մղում ահաբեկիչների հարձակումները:
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները շարունակվում են արդեն 5 ժամ:
Դոնալդ Տուսկի հետ զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի Սահմանադրության և բացառապես իրավական գործընթացների շրջանակում։
168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22:00-ին:
Flybe բրիտանական ավիաընկերությունը՝ Եվրոպայի խոշորագույն տարածաշրջանային ավիափոխադրողը, արտաքին կառավարման ներքո է անցել մարտի 5-ից` նրան 100 մլն ֆունտ վարկ հատկացնելու կառավարության հրաժարումից հետո:
Սամվել Ալեքսանյանը դուրս եկավ կառավարությունից
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
Ինչ վերաբերում է հանրաքվեի ելքին, ապա Թևանյանը նշեց, որ, եթե այս իշխանությանը հաջողվի հավաքել 650 հազար քվե, ապա դա լինելու է միայն մեկ ճանապարհով:
Այսօր մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն:
Շատ անհարմար իրավիճակում են հայտնվել ներկա իշխանությունները և նաև գործը քննող դատավորը: 300.1 հոդվածով են մեղադրվում Ռոբերտ Քոչարյանն ու մնացած ամբաստանյալները: Այդ հոդվածն ընդունվել է 2009թ. և չի կարող կիրառվել 2008 թ. իրադարձությունների համար: Հենց այդ նույն հիմքով այդ նույն դահլիճում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցրեց 7-ի գործով՝ Ալեքսանդր Արզումանյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան, Մյասնիկ Մալխասյան և այլք: