Այս ընտրություններին ընդհանրական գնահատական արդեն տրվել է՝ դրանք ոչ լեգիտիմ են, իսկ դակված արդյունքները, հատկապես՝ հունիսի 14-ի ԿԸՀ-ի խայտառակ որոշումից հետո, ապօրինի՝ պարզապես ծիծաղելի պատճառաբանություններով։
Պարսից ծոց մտնող կամ այնտեղից դուրս եկող առևտրային նավերին անվտանգության նկատառումներից ելնելով առաջարկվում է Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել Օմանի ափերի մոտով անցնող հարավային երթուղին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրական գործողությունների վարչությունը (UKMTO):
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հերքել է իրանական զինվորականների կողմից Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունները։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը հայց է ներկայացրել Քննչական կոմիտեի դեմ։
2026 թվականի մայիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ խուզարկություններ են իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, Անդրանիկ Թևանյանի բնակարանում, ավտոտնակում և մեքենայում, ինչի արդյունքում, ի թիվս այլնի, առգրավվել են նաև «7or.am» լրատվավերլուծական կայքի տեխնիկական միջոցները, որոնցով ապահովվում էր կայքի անխափան աշխատանքը: Արդյունքում «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը այդ օրվանից ցայսօր պարալիզացված է:
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը ևս կմեկնի Շվեյցարիա՝ բանակցություններ վարելու և պահանջելու Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագրի դրույթների կատարումը։
Վենետիկի քաղաքապետը հայտարարել է մեկօրյա զբոսաշրջիկների համար նախատեսված տարաձայնություններ առաջացրած մուտքի վճարը զգալիորեն բարձրացնելու ծրագրերի մասին՝ հասցնելով այն մինչև 30–50 եվրոյի, իսկ հեռանկարում՝ գերծանրաբեռնված որոշակի ժամանակահատվածներում, հնարավոր է նաև մինչև 50 եվրոյի։ Այս մասին գրում է The Guardian-ը։
«Ռուսաստանի շուկայի փակվելը Հայաստանի դեմ՝ պարալիզացնելու է ոչ միայն խաղողագործների ոլորտը, այլև ամբողջ երկրի տնտեսությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյանը՝ խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանից արտահանումների հետ կապված սահմանափակումների և շուկայի վրա դրա ազդեցության մասին։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ԵՄ երկրներին կոչ է արել Ռուսաստանի հետ ուղիղ դիվանագիտական կապեր հաստատել: Նա հայտարարել է, որ Մոսկվայի հետ բանակցությունների ժամանակը դեռ չի եկել, սակայն Բրյուսելին անհրաժեշտ է անհապաղ ուղիղ կապի ուղիներ հաստատել:
Եվրախորհրդարանի բանաձևերը լիովին կորցրել են իրենց արժեքը։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի ԶՈւ Կենտրոնական շտաբը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Կուբայում հնարավոր գործողությունը կարող է զարգանալ Վենեսուելայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների սցենարով։ Այս մասին Թրամփը հայտարարել է Axios Show-ին տված հարցազրույցում։
ՔՊ-ական Արփինե Դավոյանի համար 2025 թվականը բարեբեր է եղել․ նա իր հայտարարագրում արդեն նշել է անշարժ գույքի ձեռքբերման մասին։
Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել, այն հատվածում, որտեղ բեկորներ են ընկել, աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ալեքսանդր Մոորը:
Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը ստորագրել է Սահմանադրության 16-րդ փոփոխությունը, որով սահմանափակվում է վարչապետի պաշտոնում անձի պաշտոնավարման ժամկետը։
Արևմտյան Եվրոպայի մեծ մասը ուրբաթ օրը հայտնվել է ուժգին տապի ճիրաններում, որը, օդերևութաբանների կանխատեսումներով, առաջիկա օրերին էլ ավելի կսաստկանա և կարող է հանգեցնել ջերմաստիճանային նոր ռեկորդների, հայտնում է France 24-ը։
Ադրբեջանի դատարանը ազատազրկման է դատապարտել ութ ՌԴ քաղաքացիների, որոնք ձերբակալվել էին մեկ տարի առաջ՝ երկու երկրների միջև հարաբերությունների կտրուկ սրման շրջանում:
Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը, ով Հրազդանում ներկա է գտնվել Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Վաշինգտոնում գործող ռազմավարական հետազոտությունների կենտրոն՝ CSIS, որտեղ ներկայացրել է հայ-ամերիկյան համագործակցության օրակարգը և վերջերս ստորագրված փաստաթղթերով բացվող նոր հնարավորությունները։
Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն մահացել է Ֆրանսիայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է Le Figaro-ն։
Լեհաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունն ուրախացնում է Պուտինին և ցնցում մեր դաշնակիցներին։ X սոցիալական ցանցում այսպիսի գրառում է արել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Ավիաընկերություններն ու հյուրանոցային ցանցերը ավելի ու ավելի հաճախ են սկսում վաճառել այն բոնուսները, որոնք ժամանակին անվճար էին առաջարկում։ Այս մասին հայտնում է «Investopedia»–ն։
Աֆրիկայի և Կարիբյան ավազանի երկրները պահանջել են պաշտոնական ներողություն խնդրել և ռեպարացիաներ վճարել այն պետությունների կողմից, որոնք հարստացել են տրանսատլանտյան ստրկավաճառության հաշվին։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Իսրայելի 12-րդ հեռուստաալիքի նոր հարցման համաձայն՝ Իսրայելի քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է հեռանա քաղաքականությունից և չմասնակցի հաջորդ խորհրդարանական ընտրություններին։
«Մարտի 1-ին էլ էր, չէ՞, այս նույն մարդն ասում, որ «հոգին փառավորվում է, որ տեսնում է նման լարված իրավիճակ», այս մարդը հաճույք է ստանում, երբ տեսնում է՝ հայը հայի դեմ է դուրս եկել, հայի մեռնելուց բավարարվում է»։
Իրաքի նավթի նախարարությունը ծրագրում է առաջիկա մեկ-երկու ամսում վերականգնել նավթի արդյունահանման նախկին ծավալները: Արդյունահանման կտրուկ անկումն, ըստ իշխանությունների, պայմանավորված է եղե, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի մղած պատերազմի հետևանքներով։
Քվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ասված է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) հետ համատեղ Ընկերակցային խմբի տարեկան հանդիպմանը, որն անցկացվել է «Անորոշության փոխակերպումը երկարաժամկետ հնարավորության» խորագրի ներքո։
Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ էներգետիկայի նախկին նախարար Դեն Բրույեթը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված դիվանագիտական համաձայնությունը կարող է «պոտենցիալ բեկումնային կետ» դառնալ խորը ճգնաժամ ապրող Իրանի տնտեսության համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է Եվրոպական միության առաջարկը՝ երրորդ երկրներում ստեղծելու այսպես կոչված «վերադարձի կենտրոններ» այն միգրանտների համար, որոնց ապաստանի տրամադրումը մերժվել է։