Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ էներգետիկայի նախկին նախարար Դեն Բրույեթը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված դիվանագիտական համաձայնությունը կարող է «պոտենցիալ բեկումնային կետ» դառնալ խորը ճգնաժամ ապրող Իրանի տնտեսության համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է Եվրոպական միության առաջարկը՝ երրորդ երկրներում ստեղծելու այսպես կոչված «վերադարձի կենտրոններ» այն միգրանտների համար, որոնց ապաստանի տրամադրումը մերժվել է։
Բրիտանական արտաքին հետախուզության արխիվը բազմաթիվ գաղտնիքներ է պատրաստ բացել նախանձախնդիր հետազոտողների համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios պարբերականին տված հարցազրույցում մանրամասն նկարագրել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը՝ այն կրկին անվանելով իր արտաքին քաղաքականության առանցքային որոշումներից մեկը և ընդգծելով Մերձավոր Արևելքի զինված հակամարտություններում Սոլեյմանիի դերը:
Բրիտանական Ծովային առևտրի համակարգման կենտրոնի (UK Maritime Trade Operations) վերջին նախազգուշացման համաձայն՝ Հորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը պահպանվել է «չափավոր» նշագծում, ինչը նկատելիորեն ցածր է երկու օր առաջ հաղորդված «էական» մակարդակից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգտոնի կենտրոնում՝ Վաշինգտոնի հուշարձանի և Լինքոլնի հուշահամալիրի միջև գտնվող հանրահայտ Հայելային ավազանի մոտ տեղի ունեցած ենթադրյալ վանդալիզմի դեպքի հետաքննության մասին։
Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 7 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի ոստիկանությանը։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը ինսուլտ չի տարել։ Նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մաեստրոյի կինը՝ Սաթի Սպիվակովան։
ԱՄՆ-ը Կատարի հետ համատեղ աշխատում է Իրանի համար արտերկրում սառեցված միջոցների մի մասին հումանիտար կարիքների համար հասանելիություն տրամադրելու մեխանիզմի վրա։ Այս քայլը դիտարկվում է որպես վերջերս կնքված պատերազմի դադարեցման համաձայնագրի շրջանակում առաջին ֆինանսական խթաններից մեկը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին նախազգուշացրել է իր պակիստանցի գործընկերոջը, որ Միացյալ Նահանգները լիակատար պատասխանատվություն են կրում վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագրի ցանկացած խախտման, մասնավորապես՝ բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում, պատերազմը դադարեցնելու պահանջի համար, հայտնում է «Mehr» լրատվական գործակալությունը։
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 19-ին զրույց է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ Այդ մասին նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թոմի Փիգոթի հաղորդագրության մեջ։
Դոմինիկյան Հանրապետության ափամերձ առողջարանային հյուրանոցներից մեկում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով մեկ կին է զոհվել, և գրեթե 1700 զբոսաշրջիկ է տարհանվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
ԵՄ գագաթնաժողովի առաջին օրը պետք է նվիրված լիներ Չինաստանին և Եվրամիությանը անդամակցելու Ուկրաինայի հայտի հանդիսավոր առաջմղմանը։
Իրավական պատասխանատվության ենք ենթարկելու բոլորին՝ ընդհուպ ապօրինի հրամաններ կատարողներին. Ամստերդամ
Ուկրաինայի և Լեհաստանի միջև դիվանագիտական սկանդալ է ծագել, երբ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Վլադիմիր Զելենսկուն զրկել է Սպիտակ արծվի շքանշանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է այցելել Թուրքիա և Չինաստան: Այս մասիբն փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խատիբզադեն Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել Վաշինգտոնի հետ դիվանագիտական գործընթացը միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ մոտենա համաձայնագրի կատարմանը և երաշխավորի, որ Իսրայելը նույնպես կպահպանի Փոխըմբռնման հուշագրի պայմանները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է ուկրաինական պատերազմին և խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե ում է «ավելի շատ հարգում»՝ Վլադիմիր Պուտինին, թե՞ Վլադիմիր Զելենսկուն։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 157 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Մեծ Բրիտանիայի Բեդֆորդ քաղաքի մոտակայքում գնացքներ են բախվել, ինչի հետևանքով 89 մարդ Է տուժել։ Տեղեկությունը հայտնում է «The Guardian»-ը:
Թեհրանը չի պարտվել այս պատերազմում Վաշինգտոնին՝ չնայած Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությանը և հրթիռային հարվածներին։ Այս մասին գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իսլամական Հանրապետության միջև հուշագիրը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Փաստորեն, այն, ինչ չի կարելի հայերիս, խրախուսվում է ադրբեջանցիներին։ Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը մեկնել է Շվեյցարիա, որտեղ, ինչպես սպասվում է, կկայանա Իրանի հետ հնարավոր միջուկային գործարքի շուրջ բանակցությունների առաջին փուլը, Axios-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։
Ռուսաստանը կարող էր Ուկրաինայի պատերազմն ավարտել հենց առաջին օրը, եթե չլիներ «ռուս գեներալը», որը տանկերն ուղարկեց դեպի Կիև՝ «ճահճի միջով»։ Այս մասին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած գեներալ-մայոր Ռեզային Մոհսեն Ռեզային նախազգուշացնում է չափից ավելի լավատես չլինել
«Նախևառաջ, գործարքը չի խոսում այն մասին, թե արդյոք Իսրայելը պետք է հեռանա Հարավային Լիբանանից, թե ոչ», – CBN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։
Ինչպես նշվում է The New York Times-ի լրագրողների հեղինակած «Ռեժիմի փոփոխություն» գրքի հատվածներում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարճ ժամանակով մտադրվել էր պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածու Փիթ Հեգսեթին փոխարինել Ռոն Դեսանտիսով (Ֆլորիդայի ներկայիս նահանգապետը), երբ Հեգսեթի թեկնածության հաստատումը հայտնվել էր տապալման վտանգի տակ։ Այդ ընթացքում Թրամփն իր «ապշած թիմակցին» ասել է.
Վլադիմիր Զելենսկին զրկվել է Սպիտակ արծվի շքանշանից՝ Լեհաստանի հնագույն և բարձրագույն պետական պարգևից։ Նման որոշում է հայտնել նախագահ Կարոլ Նավրոցկին՝ ընդգծելով, որ Ուկրաինայում ՈւԱԲ-ի (УПА)* գործիչների հերոսացումն անընդունելի է լեհական կողմի համար։
Նրանք պետք է պահպանեին G8 ձևաչափը։ Եթե նրանք դա անեին, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, ամենայն հավանականությամբ, չէր լինի, բայց Օբաման չէր ցանկանում Պուտինին տեսնել այնտեղ։