Իրանական պատվիրակության կազմում են եղել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԻԻՀ ԱԳ նախարար Աբաս Արաղչին և գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Ամերիկացիների սպառնալիքները մենք հաշվի չենք առնում, պատրաստ ենք պատասխան տալ: Այս մասին X-ում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանը, խոսեց նաև հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:
Շվեյցարիայում գտնվող իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ, հայտնում է Press TV-ն։
Ամերիկյան պատվիրակության կազմում են եղել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։
Իրանական լրատվամիջոցները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ։ Fars գործակալությունը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում իր աղբյուրին, գրում է, որ Իրանը շարունակում է փակ պահել Հորմուզի նեղուցը։ «Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նավերին անցման թույլտվություն չեն տալիս»,- գրել է լրատվամիջոցը։
2018 թվականի այապես կոչված «հեղափոխությունից» հետո Հայաստանի քաղաքական կյանքը խոստանում էր նոր որակ, սակայն տարիների ընթացքում ավելի ու ավելի ակնհայտ դարձավ, որ փոխվել են դեմքերն ու կարգախոսները, ոչ թե քաղաքական մտածողության խորությունը։ Ազգային նպատակների, պատմական առաքելության և պետական մեծ տեսլականի փոխարեն քաղաքականությունը սահմանափակվեց ասֆալտի, հարկերի, տուգանքների և սոցիալական խոստումների շուրջ անվերջ վեճերով։
The Guardian պարբերականը անցկացրել է հետաքննություն, որի շրջանակում մանրամասն ուսումնասիրել է Իրանի Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների տարրական դպրոցի շենքին հասցված հարվածը, որը կատարվել է պատերազմի առաջին օրը և, տեղական աղբյուրների ու հետևանքների գնահատման համաձայն, հանգեցրել է առնվազն 175 մարդու մահվան, որոնց մեծ մասը երեխաներ էին։
Նավթի արտահոսք է տեղի ունեցել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ Դյուբենդի լողափի շրջանում։ Ակվատորիայի զննությունից հետո մասնագետները պարզել են, որ աղտոտման աղբյուրը եղել է «Ազնեֆթ» արտադրական միավորմանը պատկանող ստորջրյա նավթամուղը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է։
Նա ասել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը «խայտառակ կերպով ձախողվել է» ներգաղթի և էներգետիկայի հարցերում։
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մանրամասներ է հայտնել Շվեյցարիայում Իրանի հետ բանակցությունների մասին։ Ջեյ Դի Վենսը, որը գլխավորում է Իրանի հետ բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը, հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա։
Համաձայնություն է ձեռք բերվել Իրանի միջուկային պաշարների հարստացման մակարդակը նվազեցնելու շուրջ։ Այս մասին հայտարարել է Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը։
Իրանը պետք է անհապաղ զսպի Լիբանանում գործող իր բարձր վարձատրվող իրանամետ ուժերին և դադարեցնի նրանց սադրիչ գործողությունները։
BM.GE-ի փոխանցմամբ՝ Բաթումիի և Քութաիսիի ուղղությամբ ուղևորության արժեքն ավելացել է 5 լարիով, իսկ Թելավիի ուղղությամբ միկրոավտոբուսների սակագինը մնացել է անփոփոխ։
Ղրիմում հունիսի 21-ին դադարեցվել է բենզինի վաճառքը։
Ռուսաստանը սպասում է ոչ թե Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, այլ հաղթանակին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է ТАСС-ը։
ԱՄՆ Նևադա նահանգի անապատի հեռավոր հատվածում՝ Մեծ Ավազանի շրջանում, նախատեսվում է կառուցել աշխարհի ամենազգայուն ռադիոհեռադիտակային համակարգերից մեկը՝ Deep Synoptic Array զանգվածը, հայտնում է NBC News-ը։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի կաբինետի հավանության մակարդակը նվազել է մինչև 55,8%, ինչը նրա պաշտոնավարման մեկնարկից՝ անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր ամենացածր ցուցանիշն է, ցույց է տվել Kyodo-ի կիրակնօրյա հարցումը՝ երկրի տնտեսության վրա Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքների պատճառով սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրում պահպանվող անորոշության ֆոնին։
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի։Այս մասին գրել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում Robinson ուղղաթիռը, որը կիրակի օրը Տեռնեյից թռել էր դեպի Եդինկա գյուղ, սահմանված ժամին կապի դուրս չի եկել, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Այսօր Շվեյցարական Բյուրգենշտոկում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները՝ Պակիստանի և Կատարի միջնորդությամբ, հայտնում է Mehr-ը։
Իրանի Սպահան նահանգի դատական համակարգի ղեկավարը հայտնել է, որ տարածաշրջանում զանգվածային անկարգությունների հետ կապված հարուցվել է 4044 գործ, հաղորդում է Mehr-ը։
Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը (Շին Բեթ) հայտարարել է Արևմտյան ափում տասնյակ ահաբեկչական հարձակումների կանխման մասին, որոնք, ըստ գերատեսչության տվյալների, համակարգվում էին Թուրքիայից ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից, հայտնում է The Times of Israel-ը։
Իրանը մտադիր չէ ատոմային ռումբ ստեղծել։ Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից, և մյուս կողմը նույնպես ստիպված կլինի ընդունել դա:
Ուկրաինայի Խարկովի մարզի Սվետլոյի և Նիժնի Ժուրավկայի շրջանում ԱԹՍ-ների կառավարման կետերը հողին են հավասարեցվել:
Վերջերս Հանրապետության օրվա առթիվ, ի թիվս այլ պաշտոնյաների՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։ Ընդ որում, այս ամենը հնարավոր էր դարձել ապացուցել հենց ադրբեջանական կողմի հրապարակումների միջոցով, որոնց ուսումնասիրմամբ զբաղվել էր փաստաբանական թիմը։
Իմ ողջ կարիերայի ընթացքում, որպես միջազգային փաստաբան, որն պաշտպանում է քաղաքական հալածանքների զոհերին ամբողջ աշխարհում, ես սովոր եմ տեսնել ու ճանաչել որոշակի օրինաչափություններ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարության հետընթացին:
Վերջին օրերի ընթացքում օտարերկրյա պետությունների 94 քաղաքացի է վտարվել Վրաստանից. տեղեկությունը տարածել է Ներքին գործերի նախարարությունը: