Ավանդաբար Ռուսաստանը և ՀՀ-ում, և աշխարհի այլ երկրներում աջակցում է օրինական իշխանություններին, առավել ևս՝ եթե նրան աջակցում է այդ երկրի հասարակությունը։ Դա աքսիոմա է։ Այդ իմաստով ռուսական կառույցներն անում են ամենը, որպեսզի աջակցեն ժամանակակից Հայաստանի բարգավաճմանը, անձամբ վարչապետին և երկրի այլ ղեկավարներին։
Ազգային ժողովի 89 պատգամավոր, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, առանց Սահմանադրական դատարանի համաձայնության, անտեսելով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը՝ երկու ընթերցմամբ ընդունեցին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է արել առ այն, որ նախարարությանը կից Զարգացման գործակալությունների գլխավոր վարչության հսկողությամբ մեկնարկել են աշխատանքներ, որոնց նպատակը մզկիթն ապագա սերունդներին փոխպանցելն ու աշխարհում հանրահռչակելն է։
«Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը, բողոքելով Ազգային Ժողովի կողմից երեկ ընդունված սահմանադրական փոփոխություններից, ասել է․ «Բոլորս պարտավորություններ ունենք. վարկեր ունեմ, ո՞վ է դրանք փակելու, պիտի ասենք՝ շնորհակալություն, որ հարց բարձրացրիք՝ թոշակը տալու եք, թե ոչ, մնացել է՝ թոշակն էլ մեզ չտաք»։
Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, չեն մասնակցել Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը՝ հայտարարելով, որ այն հակասահմանադրական է: ԲՀԿ-ն նաև ստորագրահավաք է սկսել՝ օրենքի սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: Քանի որ պակասում է 2 ստորագրություն, նրանք դիմել են ԼՀԿ–ին:
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը մի կնոպկա սեղմող ունի՝ Արթուր Հովհաննիսյան, որին ժամանակին պլանի գործով բերման են ենթարկել ոստիկանություն, հետո գործը մի կերպ փակել են: «Կայֆ ծախող» սույն պերսոնաժն առանց ամոթի ասում է, որ «Հրայր Թովմասյանը պետք է ամաչի տարիներ շարունակ կեղծված ընտրությունները լեգիտիմացնող ՍԴ-ի համար»: Հիմա սրա նմաններին ի՞նչ ասես. ուռում, խելքները թռցնում են:
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է․ «Տեղեկացնում եմ, որ վաղն առավոտյան 10։00 ԱԺ 334-րդ սրահում տեղի կունենա «Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը՝ վերջին իրավաքաղաքական գործընթացների և դրանց հետ կապված մեր կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ»։
Նախ՝ կարողացավ առանց իմիջի նշանակալի կորուստների՝ չեղարկել հանրաքվեն, որի արդյունքները, մեղմ ասած, բավականին կասկածելի էին թվում, հետո՝ արտակարգ դրություն հաստատել, օրենքի վիճելի հոդվածի վիճելի մեկնաբանությամբ, երկու անգամ երկարացնել։ Հետո՝ «աննախադեպ» պատժամիջոցներ կիրառել անվտանգության կանոնները խախտող և/կամ ինքնությունը հաստատող փաստաթուղթ չունեցողների նկատմամբ՝ դրանով իսկ համալրելով «հիվանդ» բյուջեն։ Իսկ ամենակարևորը, թեև մեղմացվեցին սահմանափակումները, սկսեցին աշխատել սրճարաններն ու ռեստորանները, վարսավիրանոցներն ու մոլերը, բայց մեղմացումները ոչ մի կերպ չանդրադարձան հավաքների ազատության իրավունքը սահմանափակելու վրա։ Այս տաբուն սրբորեն պահպանվում է։
Սահմանվել են նոր սահմանափակումներ Գերմանիայի Հյուսիսային Հռենոս Վեստֆալիա նահանգում մսամթերքի վերամշակման գործարանում կորոնավիրուսի բռնկումից հետո. այս մասին հայտնել է նահանգի վարչապետ Արմին Լաշետը:
«Եթե այս անգամ էլ պարոն վարչապետն իր խոսքերից հրաժարվի, այս անգամ էլ հնարավոր է, որ հետ վերցնենք: Իհարկե, պարոն Քոչարյանը վերջնական դիրքորոշում այդ դեպքում կարտահայտի»,- ասել էր Հայկ Ալումյանը՝ միևնույն ժամանակ՝ չբացառելով այս անգամ հայցից չհրաժարվելը:
Հարցին՝ ո՞ր մարմինը պետք է որոշի՝ նախագծի ընդունումն օրինակա՞ն է, թե՞ ոչ, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ ըստ Սահմանադրության՝ նախագիծն առաջին ընթերցումից հետո պետք է ուղարկվեր ՍԴ, բայց քանի որ այն չի ուղարկվել, արդեն Սահմանադրության խախտում է: «Մնացած հարցի հետ կապված չեմ կարող ասել՝ ով պետք է որոշի՝ այն օրինակա՞ն է, թե՞ ոչ, քանի որ նախագիծը ՍԴ չի ուղարկվել»,- նշեց Վ. Այվազյանը։
«Դուք նայեք՝ քանի օրենք են փոխել. երեկ մի հատ էլ արտահերթ արեցին ու փոխեցին ռեգլամենտը, որն իրենց սրբության սրբոցն է. ինչպե՞ս պետք է աշխատի ԱԺ-ն, դա ռեգլամենտում է գրված, դա փոխեցին: Դա էլ կարող է գալ ՍԴ: Դա սահմանադրական օրենք է և գնալու է հանրապետության նախագահի ստորագրությանը՝ իքս ժամկետում. կստորագրի, չի ստորագրի, կդիմի ՍԴ, ինձ չի հետաքրքրում, ես պրոցեսն եմ ասում: Դրանից հետո նոր ուժի մեջ է մտնելու այն տարբերակը, որ 7 օրվա մեջ ԱԺ նախագահը կստորագրի և կհրապարակի, բայց մինչ այդ՝ նախագահը պետք է դեռ ռեգլամենտի փոփոխությունը ստորագրի»,- Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր կրկին հետաձգվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը: Նիստի հետաձգման պատճառը Յուրի Խաչատուրովի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Խաչատրյանի բացակայությունն էր:
ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում կիսվել է Ալեն Սիմոնյանի հարցազրույցի տեսանյութով՝ գրելով․ «Կոտրվի էն ձեռքս, որ ես էս մարդուն գնահատական դրեցի…
Փաստաբանական հարցմամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական բանկի նախագահին։ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերությունը ներկայացնում է Հայինկասացիա ՓԲԸ մի քանի տասնյակ աշխատակիցների շահերը։
Թուրքիան խաղում է վտանգավոր խաղ Լիբիայում. հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Թուրքիան Լիբիայում խաղում է վտանգավոր խաղ․ այս մասին ես ասել եմ նախագահ Էրդողանին»,- հայտարարել է Մակրոնը Թունիսի նախագահ Քաիս Սայիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ինձ դիմած մի խումբ աշխատակիցներ, որոնց առաջարկել են կամ նմանատիպ դիմում գրել, կամ հենց այդ պահից հեռանալ աշխատանքից, պնդում են, որ իրենց թավշիստ-ղեկավարները նաև ինտենսիվ մոնիթորինգի տակ են պահում աշխատակազմերի ակտիվությունը սոցիալական տիրույթում:
«ԲՀԿ-ն ԼՀԿ-ին արդեն ուղարկել է ստորագրություններն ու հիմքերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Սահմանադրությամբ կան սուբյեկտներ, որոնք պառլամենտի ցանկացած օրենսդրական ակտ կարող են բողոքարկել: Բողոքարկողի տեղն էլ Սահմանադրական դատարանն է: Իսկ մենք՝ դատավորներս, չենք կարող նախնական կարծիք հայտնել, կարծիք հայտնելու դեպքում պետք է չմասնակցեմ գործի հնարավոր քննությանը»,- Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը:
«ՀՀ գործող Սահմանադրությունը, որի հեղինակներից մեկը ես եմ, այդ գրվածով Սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական Սահմանադրական վերահսկողության: Հիմա ես արձանագրում եմ փաստ, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նման փաստաթուղթ, նման նախագիծ չի քննարկել»,- ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծին:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի որոշումը միանշանակ կարող է ազդեցություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի դատական գործի վրա։
Խորհրդարանի իշխող մեծամասնությունը երեկ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որոնց՝ առաջարկվում է արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորներին ազատել զբաղեցրած պաշտոններից: Նույն նախագծով ԱԺ պատգամավորների քվեարկությամբ ազատվում է նաև ՍԴ նախագահը:
2015-ին, երբ ողջ ընդդիմադիր դաշտը համախմբվել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ, և փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ էին, ընդդիմադիր պատգամավոր Ն. Փաշինյանը սահմանադրական փոփոխությունները համարում էր կեղծ օրակարգ։ Միայն իրեն հասկանալի պատճառներով։
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ կապված երեկ Խորհրդարանի կողմից ընդունված ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ։
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, Ալվինա Գյուլումյանն ասաց. «ՎՀ-ի խորհրդատվական կարծիքներում էլ կան այնպիսի կետեր, որոնց իշխող քաղաքական ուժը չի հետևել։ Բայց դրանք, իհարկե, խորհրդատվական եզրակացություն են և ամեն կոնկրետ դեպքում դրանք պետք է գնահատվեն։ Ինչպես նաև՝ հնարավոր գործի քննության դեպքում կարող է գնահատվել Սահմանադրական դատարանի կողմից։ Ես այդ նախագծին որևէ գնահատական չեմ տա, ինքս՝ որպես շահագրգռված անձ, կարդացել եմ այդ օրինագիծը և արդեն ընդունված օրենքը, կարծում եմ՝ այն ինձ վրա չի տարածվում։ Նախկինում ինչ պաշտոներ եմ զբաղեցրել, դա որևէ նշանակություն չունի, պաշտոնավարում՝ նշանակում է՝ այդ նշանակումով պաշտոնավարել»։
Իրավաբան, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դասական սահմանադրական իրավունքի անհերքելի պահանջներից է, որ Նախագահը (անկախ կառավարման ձևից) լիազորություն ունի օրենսդիր մարմնի՝ օրինաստեղծ գործունեությանը բնորոշ ընթացակարգով (անկախ դրա տարբերակվածության աստիճանից) ընդունած նորմատիվ ակտերը (անկախ տերմիններից կամ այդ ակտերի անվանումից՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ, սահմանադրական օրենք և այլն) ստորագրելու կամ չստորագրելու…
Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը. ՈՒՂԻՂ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ միասնաբար ՍԴ դիմելու կոչերին, գրել է. «Սիրելի ընկերներ, երեկվանից զանգեր և հաղորդագրություններ եմ ստանում մեր անելիքների վերաբերյալ: ԲՀԿ խմբակցության 26 ստորագրություններով դիմումը դեռ չկա, ինչի՞ տակ ստորագրենք: Դիմումը կլինի, մնացածի մասին կխոսենք: Սպասում ենք դիմումին` կից 26 ստորագրություններով»:
Հենց նոր զանգահարեցին ինձ ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին և հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի Քննչական բաժին ՝ վարորդին ասելով, որ 15 րոպեի զրույց ունեն իր հետ և երկար չեն զբաղեցնի:
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի ընկերներ, երեկվանից զանգեր և հաղորդագրություններ եմ ստանում մեր անելիքների վերաբերյալ: ԲՀԿ խմբակցության 26 ստորագրություններով դիմումը դեռ չկա, ինչի՞ տակ ստորագրենք: