«Հայինկասացիա»-ն տրվել է Խաչատուր Սուքիասյանին, իսկ աշխատակիցները կմնան անգործ․ Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հին տերերին փոխարինել են նոր տերերը․․․
Փաստաբանական հարցմամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական բանկի նախագահին։ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերությունը ներկայացնում է Հայինկասացիա ՓԲԸ մի քանի տասնյակ աշխատակիցների շահերը։
Ինձ են փոխանցվել տեղեկություններ և փաստաթղթեր, որոնց հետազոտությունից հետևում է, որ «Հայինկասացիա» ՓԲԸ-ն լուծարվելու է, իսկ վերջինիս գործառույթները «պատվիրակվելու են» /իրականում տրվելու են/ «Արարատինկասացիա»-ին, որն էլ հիմնավոր թվացող տվյալների համաձայն՝ պատկանում է Խաչատուր Սուքիասյանին /Գռզո/։
Հարցի քաղաքական և խնամի-ծանոթական հետևությունները թողնում եմ յուրաքանչյուրիդ։ Դե իսկ հայտնի սցենարի համաձայն՝ «Հայինկասացիա»-ի աշխատակիցներն էլ մնում են անգործ, քանի որ «Արարարտինկասացիան» ինքը պետք է որոշի իր ուժերն ու միջոցները»։
Հին տերերին փոխարինել են նոր տերերը․․․Այսօր՝ փաստաբանական հարցմամբ դիմել եմ ՀՀ կենտրոնական բանկի նախագահին։ Կոնտրա…
Gepostet von Alexandr S. Kochubaev am Montag, 22. Juni 2020