Սերպիլ Աթեշը դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրիչ գործողությունները

Կանաչ ձախեր կուսակցությունից Հաագայի քաղաքային խորհրդի անդամ Սերպիլ Աթեշը «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

Նա գրել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը ժողովրդավարության օրրան է դառնում, իսկ Ռուսաստանը և Թուրքիան կեղտոտ խաղեր են խաղում խաղաղասեր Հայաստանի հետ։

Նա կոչ է արել դադարեցնել պատերազմը և Ադրբեջանին, Թուրքիային ու Ռուսաստանին հորդորել է բռնապետություններից վերածվել ժողովրդավարական երկրների։

«Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը»,-եզրափակել է Աթեշը:

Տեսանյութեր

Լրահոս