Մի քանի օր է՝ Ադրբեջանը օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում և հայկական զինված ուժերին մեղադրում սահմանագոտու հարավարևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար. չի բացառվում, որ հետո ադրբեջանական ապատեղեկատվությունը ներառի նաև սահմանագոտու այլ հատվածներ:
Տաջիկստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը
«Բուլղարիան ակնկալում է, որ երկու կողմերն էլ շուտով կստորագրեն և կվավերացնեն համաձայնագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Իսրայելի բանակը Գազայի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել մի քանի շրջաններից՝ անկլավին հասցրած հարվածներից հետո։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։
Ինչի՞ն վստահեմ. լռե՛ք էլի. ո՞վ է իրենց թույլ տվել իմ ու իմ երեխեքի փոխարեն որոշել. Անաիս Սարդարյան
Էս իշխանությանը վստահելու պատճառ չունեմ. փաստ է՝ ունեցել եմ մեծ հայրենիք, հիմա չունեմ. քաղաքացի
Ոչ մի խաղաղություն չի լինելու, Ղարաբաղը տվել են, Լաչինը տվել են, հիմա Գորիսը կտան… քաղաքացի
Հայ-ադրբեջանական, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտելու արձանագրումից և հայ-ադրբեջանական գործընթացում Թրամփի աշխատակազմի ակտիվությանը զուգահեռ՝ ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանին լայնամասշտաբ լարվածության տպավորություն է փորձում ստեղծել։ Լրատվական դաշտում այդ ֆոնն ապահովելու համար Ադրբեջանի ՊՆ-ն, մի քանի օր է, օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման մեջ։ Բնականաբար, ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական բոլոր հաղորդագրությունները հերթով հերքում է։
Նախկիններին քավության նոխազ դարձնելով՝ դարձավ ամենամեծ թալանչին ու հանձնեց հայրենիքը. քաղաքացի
Սա ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմի պահանջներն ընդլայնվում են՝ անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունը զիջումների կգնա, թե ոչ։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն իշխանական պատգամավորների՝ Ադրբեջանին «կառուցողական դաշտ վերադառնալու» կոչերը, որոնք փաստացիորեն արտացոլում են ռազմական ու քաղաքական ճնշման ընդունումը։
Իսրայելը կուժեղացնի հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ չարձակի բոլոր պատանդներին:
#ՀԻՄԱ. ՉԵ’ՆՔ ՎՍՏԱՀՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ. ԱԿՑԻԱ
Մարտի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը:
Հայտարարագրման պահանջը անհարկի վերահսկողություն, հարկեր է առաջացնում քաղաքացիների նկատմամբ։
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։
Մահացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը
2011 թվականից ի վեր ԵՄ-ն և նրա անդամ երկրները մոբիլիզացրել են մոտ 37 միլիարդ եվրոյի օգնություն՝ աջակցելով սիրիացիներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ ողջ տարածաշրջանում:
Այս ձևաչափով մի շարք հանդիպումներ կողմերն անցկացրել են, սակայն վերջին շրջանում աշխատանքները դադարեցված են։
Իշխանափոխությունից հետո պարզաբանման ենթակա հարցերից մեկն էլ պետք է լինի «Նիկոլին իշխանության բերելու» ներքաղաքական շահառուների և տարբեր շրջանակների մերկանտիլ ակնկալիքների բացահայտումը:
«Որոտան» ֆորումի ձևաչափը ներուժ ունի տարածվելու դեպի Վրաստան և Հնդկաստան։ Սրանից զատ՝ Ռուսաստանը պետք է պահպանի այս հարթակում ակտիվ դերակատարումը։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Գազայում Իսրայելի իրականացված հարձակումների նոր փուլը՝ մեղադրելով ԱՄՆ վարչակազմին Գազայում շարունակվող ցեղասպանության և էթնիկ զտումների մեջ:
Մարդկանց մոտ անորոշություն կա՝ մեկնելո՞ւ են ՌԴ աշխատանքի, թե՞ ոչ
Այսօր Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ «46 անդամներից 29-ը կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար»։
Հունվարի 23-ին Թրամփը ստորագրել է հրամանագիր Ջոն Քենեդիի և խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ գաղտնի նյութերի հրապարակման մասին։
Ադրբեջանը կտրականապես մերժել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի 2025 թվականի մարտի 18-ի հայտարարությունը, որում պաշտոնական Երևանը հերքել է Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին ադրբեջանական կողմի՝ արդեն մի քանի օր շարունակվող պնդումները:
Օրեր առաջ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ ՀՀ-ի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերի վերաբերյալ ՀՀ-ն դիրքորոշում է հայտնել՝ ընդունելով Ադրբեջանի մոտեցումները: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը:
Մարտի 13-ին Բաքվում կայացած «դատավարության» ժամանակ, ինչպես կարելի էր նկատել ադրբեջանական քարոզչամեքենայի փոխանցած տեղեկությունից, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ-ՀՀ ԶՈՒ գործակցության կամ ներքին հարաբերություններին վերաբերող հարցերի ժամանակ մատնանշել էր ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին՝ ասելով, թե հրամանների կատարման կարգի մասին ավելի լավ կարող է նա խոսել:
Ըստ իսրայելական կողմի՝ ՀԱՄԱՍ-ը մերժել է բոլոր առաջարկները, որոնք նա ստացել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիտկոֆից և մյուս միջնորդներից:
Քաղաքագետը շեշտեց՝ առհասարակ, երբ Սահմանադրություն են փոխում, պետք է հստակ ներքին մոտիվներ ունենան, օրինակ՝ կառավարման համակարգն են վերանայում, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներն են ուժեղացնում, և այլն։ Սակայն կոնկրետ Հայաստանի դեպքում գործում է միայն արտաքին պարտադրանքը, այլ բացատրություն չի կարող լինել։
46 անդամներից 29-ը կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայիիշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Այս նախաձեռնությաննպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք։