Այս իրավիճակում խաղաղության օրակարգը դառնում է մանիպուլյատիվ գործիք․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում ներկա իրավիճակը կարելի է գնահատել հետևյալ կերպ․ իշխանական քարոզչամեքենան ակտիվորեն շահարկում է պատերազմի վերսկսման սպառնալիքը՝ ձևավորելով հանրային վախի մթնոլորտ։ Այդ վախի չեզոքացման կամ կանխարգելման միակ միջոցը ներկայացվում է որպես նոր զիջումներ՝ սահմանադրական փոփոխությունների կամ այլ իրավաքաղաքական ձևաչափերի միջոցով։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ռազմաքաղաքական հռետորաբանությունը, կեղծ հայտարարությունները և ռազմական էսկալացիայի նախապատրաստական դրսևորումները վկայում են հնարավոր հարձակողական գործողությունների տարբեր սցենարների մասին։

Սա ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմի պահանջներն ընդլայնվում են՝ անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունը զիջումների կգնա, թե ոչ։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն իշխանական պատգամավորների՝ Ադրբեջանին «կառուցողական դաշտ վերադառնալու» կոչերը, որոնք փաստացիորեն արտացոլում են ռազմական ու քաղաքական ճնշման ընդունումը։

Այս իրավիճակում խաղաղության օրակարգը դառնում է մանիպուլյատիվ գործիք, քանի որ իրական անվտանգային և ռազմավարական երաշխիքներ չեն ձևավորվում։

Նիկոլ Փաշինյանի վարչակազմը գործնականում ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն, և առկա գործընթացներն, ըստ էության, հանգեցնում են կամ նոր պատերազմի, կամ լրացուցիչ զիջումների, որոնք կարող են վերածվել պետական ինքնիշխանության կորստի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31