Վերաքննիչ դատարանում քննվում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու մասին փաստաբանների դիմումը։
Ադրբեջանական բանակի զինծառայողները զորավարժություններ կանցնեն Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
«Կարող եմ ասել, որ որոշակի իմաստով բանակցություններ վարել ենք, և ըստ էության վարչապետը Գլխավոր շտաբի պետի խնդիրը չի կապում արտահերթ ընտրությունների պրոցեսի հետ: Բայց մենք ենք կապում, որովհետև տեսնում ենք, որ երկրում եղած ճգնաժամին գումարվել է նաև Գլխավոր շտաբի խնդիրը»,- Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Քննարկման հիմնական թեման արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հսկայական պատմամշակութային ժառանգության պահպանումն էր ադրբեջանական վանդալիզմից։
ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները մարտի 6-ին, ժամը 13:00-ին հանրահավաք են անելու ՊՆ շենքի մոտ՝ ի աջակցություն Գասպարյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահագն Շուշանյանը:
Այսօր ընկերներիցս ոմանք ինձ փոխանցեցին, որ կարծիք է շրջանառվում, ըստ որի` որպես Զինծառայողների ապահովագրության տնօրեն իրավունք չունեմ նման կարծիքներ գրելու:
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի հանրապետության վարչապետի արտահերթ ընտրություններին, եթե դրանք տեղի ունենան:
Սորոսի (ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոս-Խմբ.) կողմից ղեկավարվող կազմակերպության և նման այլ կառույցների գաղափարներն ու արժեքները Հայաստանը տանում են դեպի ինքնաոչնչացում:
Այսօր խորհրդարանում լրագրողները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էին երեկ՝ մարտի 3-ին, կառավարության հետ հարցուպատասխանից առաջ ԱԺ բերել դիպուկահարների, ոստիկանական մեծաթիվ ուժեր, այդ ամենը Բաղրամյանում հավաքված ժողովրդի դե՞մ էր ուղղված:
Հայկական գեներալիտետը իրեն չափազանց զուսպ է պահում Գլխավոր շտաբի շուրջ առկա պատմությունում:
«Պրիմիտիվ քաղաքական հետապնդման հետ գործ ունենք»,- «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ Քննչական կոմիտեից դուրս գալով՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Դատարանը քննում է Արա Սաղաթելյանին ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ բողոքը. ՈՒՂԻՂ:
Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցների համար կազմակերպված ասուլիսի ընթացքում:
ՀՀ երկրորդ նախագահը նշում է, որ Հայաստանի իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել պատերազմի առնչությամբ մի շարք կարևոր հարցերի։
Երեկվանից լուրեր են տարածվում, որ չնայած այն պայմանավորվածությանը, որով Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը հսկվելու է սահմանապահների կողմից, թշնամին սկսել է դիրքերի ամրապնդում:
Երկրորդ նախագահը կարծում է, որ Արմեն Սարգսյանը պետք է հանգուցալուծի ԳՇ–ի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից։ Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին և կիրառված խափանման միջոցին՝ նա ասաց․ «Սա սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ»։
Ռուսական Газетa.ru հրատարակությունը հոդած է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին և դրա հանգուցալուծման հարցում երկրի նախագահ Արմեն Սարգսյանի դերին:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիայի հռետորաբանությունն արդեն շատ ավելի վստահություն ներշնչող է, սակայն մինչև որոշակի հստակ քայլեր չարվեն, երկկողմ հարաբերությունները կշարունակեն խոցելի մնալ։
Հովիկ Աղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Փաստենք. ԳՇ պետի պաշտանավարման տևողության «առնվազն 5+3 օր» բանաձևը (սկսած մարտի 1-ից), որ հայտարարվել էր Գլխավոր Շտաբի, ինչպես նաև հիմնավորվել էր բազմաթիվ բարձրակարգ իրավաբանների կողմից, լռելայն համաձայնությամբ ընդունել է նաև կառավարությունը։
168.am-ը կապ հաստատեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ հընթացս ցանկանալով պարզել նաև, թե ինչո՞ւ նա այսօր Խորհրդարանում չէ, և արդյո՞ք կաշկանդվածություն ունի երեկվանից հետո:
Վազգեն Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից. ՈՒՂԻՂ:
Այսօր մեր հայրենիքի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած, և ազգովի համախմբվելու, սխալները գիտակցելու, առկա խնդիրները լուծելու և առաջ շարժվելու փոխարեն, մեր երկրի իշխանությունները զբաղված են ջրբաժաններ կառուցելով՝ այս օրհասական պահին «իմ և քո»-ի մեթոդաբանությամբ ժողովրդին պառակտելով։
Տիրան Խաչատրյանը հայցով դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի 24.02.2021թ թիվ ՆՀ 25-Ա հրամանագիրը ՝ Տիրան Խաչատրյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Հայցը մուտքագրվել է դատարան՝ երեկ, մարտի 3-ին։
Այս րոպեներին Երևանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունենում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Հայաստանում հավատարմագրված և ՌԴ-ից ժամանած լրատվամիջոցների համար:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով, օրենքով սահմանված կարգով, Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել:
Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Այո, և՛ «Իսկանդերն» էին սխալ զեկուցել, և՛ սխալ էին զեկուցում Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ պատերազմից առաջ, և՛ դրա ընթացքում և՛ հետո։ Եվ ի վերջո՝ եթե այդքան հաճախ են սխալ զեկուցում, գուցե վատն են խորհրդականնե՞րը»։