«Դուք պատկերացում չունեք ժողովրդավարությունից». Հայկ Գևորգյանը՝ լրագրողներին

Այսօր խորհրդարանում լրագրողները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էին երեկ՝ մարտի 3-ին, կառավարության հետ հարցուպատասխանից առաջ ԱԺ բերել դիպուկահարների, ոստիկանական մեծաթիվ ուժեր, այդ ամենը Բաղրամյանում հավաքված ժողովրդի դե՞մ էր ուղղված:

«Ժողովուրդը, ամբողջ ժողովուրդն իր նշանառության տա՞կ էր, այդ ամենը հնարավոր ու պոտենցիալ հանցագործների համար էր: Դրանք անվտանգության միջոցներ էին, դուք պատկերացում չունեք ժողովրդավարությունից»,- խոսքն ուղղելով լրագրողներին՝ ասաց Հայկ Գևորգյանը:

Շարունակելով խոսքը՝ Հայկ Գևորգյանը նշեց, թե լրագրողները չեն հիշում, թե ինչ է տեղի ունեցել մի քանի ամիս առաջ մի խումբ լրագրողների կողմից:

«Չե՞ք հիշում՝ ինչ տեղի ունեցավ, ձեր դատարաններն այդ մարդկանց ազատ թողեցին, ու այդ հանցագործները հիմա ազատության մեջ են: Մահափորձ կատարած անձինք հիմա որտե՞ղ են, ազատության մեջ են»,- շեշտեց պատգամավորը:

168.am-ի հարցին՝ իշխանության համար ժողովրդավարությունն այն է, երբ դիպուկահարներն իրենց նշանառությունն ուղղում են ժողովրդի վրա՞, Հայկ Գևորգյանը որևէ պատասխան չտվեց, մտավ աշխատասենյակ և լրագրողներին թողեց իր աշխատասենյակի հետևում:

Տեսանյութը՝ 168.am-ի

 

 

Տեսանյութեր

Լրահոս