«Պայմանական Սորոսի արժեքները Հայաստանը տանում են ինքնաոչնչացման. Քոչարյան». armeniasputnik.am

Սորոսի (ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոս-Խմբ.) կողմից ղեկավարվող կազմակերպության և նման այլ կառույցների գաղափարներն ու արժեքները Հայաստանը տանում են դեպի ինքնաոչնչացում: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով «սորոսականների» ակտիվ մասնակցությունը երկրի քաղաքական և հասարակական կյանքում, գրում է «Սպուտնիկ»-ի հայկական ծառայությունը:

Պետության նախկին ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար, որը հարևան է այնպիսի երկրների, որոնք չեն կիսում նեոգլոբալիստական արժեքները, «սորոսականների» վրա շեշտը դնելը հանգեցնում է ինքնաոչնչացման:

«Մենք պետք է դրան հակազդենք», -ասել է նա:

Ի պատասխան դիտողությանը, որ Սորոսի հիմնադրամը Հայաստանում բացվել է իր նախագահության տարիներին, Քոչարյանը հավելել է, որ ինքը նույնիսկ տեղյակ չի եղել այդ մասին:

«Մի հասարակական կազմակերպություն կար, որն այն ժամանակ ոչ մի լուրջ ազդեցություն չէր գործադրում ներքին գործընթացների վրա: Բայց հետո նրանք լրջորեն ամրապնդվել են` ստանալով տպավորիչ ֆինանսական աջակցություն»,-ասել է Քոչարյանը:

Նա համոզված է, որ Սորոսի արժեքները հակասում են տարածաշրջանում Հայաստանի դերին:

Տեսանյութեր

Լրահոս