
Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները մարտի 6-ին հանրահավաք են անելու ՊՆ շենքի մոտ՝ ի աջակցություն ԳՇ պետի

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները մարտի 6-ին, ժամը 13:00-ին հանրահավաք են անելու ՊՆ շենքի մոտ՝ ի աջակցություն Գասպարյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահագն Շուշանյանը:
«ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողներ, սիրելի զինակիցներ, բոլորիդ հրավիրում ենք հանրահավաքի՝ սատարելու մեր հրամանատար Օնիկ Գասպարյանին ու Հայոց Բանակին։
Հանրահավաքը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մուտքի մոտ։