Ինը տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 2-ին, Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումով սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Առաջին օրվանից, որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, մեկնելով Արցախ՝ անձամբ ականատես եղա ադրբեջանական զինված ուժերի հանցանքներին։ Ստիպված էինք արձանագրել, հավաքագրել մեր հայրենակիցների հանդեպ ադրբեջանական վայրագությունների փաստերը։
ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարին ուղղված պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանի երեք քաղաքացիների և երեք ռուսական ընկերության: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած թարմացված ցանկում։
RAND կորպորացիայի կողմից հիմնադրված Հադսոնի ինստիտուտը (ԱՄՆ) հայտարարել է ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան համագործակցության եռակողմ ձևաչափի ձևավորման մասին: Ինստիտուտի համաձայն՝ այն կօգնի ամրապնդել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները Թրամփի վարչակազմի օրոք՝ օգտագործելով հրեական լոբբին։
Դավիթ Ամարյանը նախկինում մի քանի տարի աշխատել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունում: Goldman Sachs-ը աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկն է: 2022 թվականի մարտին, Ուկրաինայում հատուկ ռազմագործունեությունը սկսելուց հետո, բանկը ՌԴ-ում դադարեցրել է իր գործունեությունը։
Զրուցակիցներն գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև՝ ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով առկա արդյունավետ և մշտապես զարգացող համագործակցությունը։
Ապրիլի 2֊ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցավ «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի լսումները։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆը։ Հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։
168.am-ը երեկ անդրադարձել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի դեմ Դատախազության ներկայացրած հայցադիմումին, որով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 4 մլրդ 370 մլն 985.000 դրամ։
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ընթացիկ տարվա երեք ամիսներին արդեն շուրջ 20 միլիարդ եվրո են հատկացրել Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու համար: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների՝ ապրիլի 3-4-ը կայանալիք հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսում:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ երկրի կառավարությանն ուղղված նամակում խստորեն դատապարտել են Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների շարունակական կալանքը և դատավարություններն ու Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ նպաստելով հայ բանտարկյալների ազատ արձակմանը։
Բավական հաճախացել են նոր էսկալացիայի մասին խոսակցությունները, ընդ որում՝ պաշտոնական մակարդակով, ինչն ահաբեկության է նմանվում։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ Չան Հոնգ Հայի գլխավորած պատվիրակության հետ: Հայտնում են կառավարությունից։
«Ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել»,- 2024թ. սեպտեմբերի 24-ին «Հրապարակի» հետ զրույցում ասել էր Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ ի պատասխան հարցի՝ «ստացե՞լ է արդյոք Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու հրավեր»:
Դատավորները, որոնք Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին դատապարտել են հափշտակության մեղադրանքով և 5 տարով արգելել պետական պաշտոններ զբաղեցնել, դատավճիռ կայացնելուց հետո բախվել են մահվան սպառնալիքների: Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 2-ին՝ ժամը 13։55-ից 14:05-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Աբխազիայում նախագահական ընտրություններն անցկացվել են երկու փուլով՝ փետրվարի 15-ին և մարտի 1-ին: Երկրորդ փուլում Գունբան հաղթանակ է տարել՝ հավաքելով ընտրողների ձայների 54,73%-ը, իսկ նրա մրցակիցը՝ ընդդիմադիր Ադգուր Արձինբան, հավաքել է ձայների 41,54%-ը:
Առաքելությունը պարեկություն է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, մշտադիտարկում և զեկուցում է տեղում անվտանգության իրավիճակի վերաբերյալ։
Լուրերը տարածվել են նաև «YPG»-ին մոտ և քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
Արդյո՞ք Արևմուտքը փորձեց երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ
Թուրքիային գործարկել են Հարավային Կովկասում, բայց գործարկելը հեշտ է, իսկ ազատվելը՝ դժվար. Սերգեյ Մելքոնյան
Զեկույցներում նշվում է, որ Բալկանների ու Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունները ևս ԵՄ-ի օրակարգում են։
Մյանմայում քաղաքացիական պատերազմ է ընթանում 2021 թվականի հեղաշրջման արդյունքում իշխանության եկած խունտայի և էթնիկ աշխարհազորայինների ու դիմադրության ուժերի միջև։
Էսկալացիայի հավանականությունը բավականին բարձր է. Կարեն Իգիթյան
Հայաստանի անկախ պետականության պահպանման հարց Եվրոպայի օրակարգում չկա. Արման Աբովյան
«Կարծում եմ՝ այս ամենը միտում ունի թուլացնելու հայկական կողմի զգոնությունը։ Նրանք իրենց ստանալիքը ստանում են՝ իրենց «խելոք» պահելով, իսկ հարավում՝ Սյունիքում, սադրանքների միջոցով են փորձում ստանալ իրենց ցանկացած տարածքները»,- ընդգծեց Կարեն Ղազարյանը։
Գյումրիի ընտրություններով մարդիկ բողոքի ձայն բարձրացրեցին իշխանական նարատիվների դեմ․Արման Աբովյան
Թրամփը նաև ստացել է Իրանի պաշտոնական պատասխանը երկրի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին իր հղած նամակին։ Իրանը հայտնել է, որ չի մասնակցի ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցությունների, քանի դեռ ենթարկվում է ռազմական սպառնալիքների և ճնշման՝ նշելով, որ կարող է մասնակցել միայն անուղղակի բանակցությունների։
Վիրուսի բռնկումից հետո նավի անձնակազմը մաքրման և ախտահանման լրացուցիչ աշխատանքներ է իրականացնում։ Վարակված ուղևորները և անձնակազմի անդամները մեկուսացվել են։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը հանդիպեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան իրավական համագործակցության հետագա խորացումն ու նախարարի առաջիկա այցը մայրաքաղաք Վաշինգտոն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը ֆեյսբուքյան էջից։
Ռոդիոն Միրոշնիկն այն մասին, թե ինչ է նշանակում ՌԴ-ի համար հաղթանակն Ուկրաինայում
Հայկական քաղաքականության ամենակործանարարը՝ ընտրությունն էր Արևելքի և Արևմուտքի միջև է. Հրանտ Միքայելյան