Մհեր Գրիգորյանը Վիետնամի փոխվարչապետի հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ Չան Հոնգ Հայի գլխավորած պատվիրակության հետ: Հայտնում են կառավարությունից։

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը գոհունակությամբ է ընդգծել Վիետնամից նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկու երկրների հարաբերությունների զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ և Վիետնամի միջև ստորագրված ազատ առևտրի համաձայնագրի կիրարկման շրջանակներում: Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման նպատակով մարդկանց և գործարար շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությանը:

Երկուստեք կարևորվել է նաև միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը և դրա շրջանակներում երկկողմ համագործակցության առանցքային հարցերի քննարկումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930