
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 3 ռուսաստանցիների և 3 ռուսական ընկերությունների դեմ

ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարին ուղղված պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանի երեք քաղաքացիների և երեք ռուսական ընկերության: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած թարմացված ցանկում։
Պատժամիջոցների տակ են հայտնվել Յուրի Բելյակովը, Վյաչեսլավ Վիդանովը և Սոհրաբ Գայրատը, որը Ռուսաստանի և Աֆղանստանի քաղաքացիություն ունի: Ցանկում ընդգրկվել են նաև «Էդիսոն» ՍՊԸ-ն, «Կոլիբրի Գրուպ» ՍՊԸ-ն և «Սքայ ֆրեյմ» ՍՊԸ-ն:
Բոլոր անձինք և կազմակերպությունները պատժամիջոցների ցուցակում հայտնվել են ահաբեկչությանը հակազդելուն ուղղված միջոցառումների շրջանակներում: