Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնին

Ապրիլի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնին։

Զրուցակիցներն գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև՝ ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով առկա արդյունավետ և մշտապես զարգացող համագործակցությունը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումներին՝ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել նախագահ Էմանուել Մակրոնի կողմից «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումը ողջունելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համար այն ստորագրելու կարևորությունն ընդգծելու հանգամանքը։

Դեսպան Խաչատրյանը և Էմանուել Բոնն անդրադարձել են նաև աշխարհաքաղաքական արդի այլ թեմաների, քննարկել են Հայաստան–Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչող հարցերի լայն շրջանակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930