Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Թվիթերի իր էջում օգտագործել է «ցեղասպանություն» բառն։
Կապիտուլյացիայից հետո ադրբեջանական հենակետեր են տեղակայվել նաև Կապանի Նոր Առաջաձոր բնակավայրի հարևանությամբ։
Ադրբեջանը 3 անգամ փորձել է զենքով լուծել Արցախի հարցը 92-94 թվականների պատերազմի ժամանակ, և բոլորին է հայտնի, թե ինչ եղավ՝ պարտվեց: 2016-ի կարճատև պատերազմում հաջողության չհասավ: Միայն վերջին պատերազմում հասավ հաջողության: Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, փաստորեն, ստացվում է, որ նախկինների գողանալու ժամանակ հաղթում էին, իսկ երբ, ինչպես ինքն է ասում՝ չէին գողանում, պարտվեցի՞ն:
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է։
Թշնամուն հանձնած Շուշիի ազատագրման օրը սպասվող քաղաքական մեծ իրադարձության
Իսպանիան պատրաստվում է մինչեւ մայիսի 13-ն ավարտել իր զինվորականների դուրսբերումն Աֆղանստանից:
Հարգելի հայրենակիցներ,այսօր Աբովյանում,Արտաշատում,Վանաձորում եւ այլ քաղաքներում վնասել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակային գրքի գովազդային պաստառները։
Հանրապետության նախագահը չի աջակցում եւ չի պատրաստվում աջակցել կամ սատարել որեւէ քաղաքական ուժի։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Կանադայի առողջապահության նախարարությունը մայիսի 5-ին հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութի կիրառմանը դեռահասների համար: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:
Ցանկացած կիսակայացած երկրում, Ալենի և Նիկոլի հրապարակված՝ «Հա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա…» ձայնային հաղորդագրությունից և «ուփսից» հետո, ԱԱԾ-ն լուրջ հետաքննություն կսկսեր։ Եվ առաջին քայլը, որ կաներ ԱԱԾ-ն՝ դա երկու պաշտոնյաների հեռախոսների առգրավումը կլիներ։ Սա լուրջ պետական սկանդալ կլիներ, որովհետև սա երկու սովորական քաղաքացու մասնավոր զրույց չէր, սա երկրի դեռևս իրեն ղեկավար համարողի և պառլամենտի պաշտոնյայի հաղորդակցություն էր։
«Փաշինյանի վերջին ելույթը նման էր վերջին ճիչերի, երբ մարդ զգում է, որ իր ձեռքից ամեն ինչ փախչում է, արդեն խորտակվելու եզրին է, և վերջին ուժերն է փորձում հավաքել, որպեսզի դուրս գա այդ իրավիճակից: Բնականաբար, այս պարագայում սկսել են մեծ սխալներ իրականացվել իրենց կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանի ԱԺ վերջին ելույթն ընկալվել է՝ որպես հիստերիկ, ջղագրգիռ և այդպես էլ եղել է իրականում:
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանական ոստիկանական ու քննչական մամլիչը շարունակում է գործել ու ծառայել ոչ թե օրենքին, այլ՝ հայրենադավին ամենայն նվիրվածությամբ։ Այսօր էլ մեղադրանք են առաջադրել Իշխան Սաղաթեյանի եղբոր ու զարմիկի, Նաիրիի ու Գուրգենի նկատմամբ։ Է, հետո՞։ Քիչ է դա, գնդակահարեք բոլորիս միանգամից։
Ճապոնիայի այն բնակիչների թիվն, ովքեր կորոնավիրուսով վարակվելուց հետո գտնվում են ծանր վիճակում, հասել է 1 131-ի, ինչը երրում դարձել է ամենաբարձր ցուցանիշը համավարակի սկզբից ի վեր:
Այդ կառույցն իր հիմնադրման օրվանից ահռելի աշխատանք էր կատարել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բարելավման և զարգացման գործում, նոր կյանք ու որակ էր հաղորդել սփյուռքի հետ աշխատանքներին: Այն ժամանակ, երբ թուրքի քայլականները լուծարում և փակում էին պետության համար կենսական նշանակություն ունեցող կառույցները, աշխարհասփյուռ հայությունը, կոկորդը պատռելով, խնդրում և հորդորում էր կապիտուլյանտին, որ չգնա Սփյուռքի նախարարությունը լուծարելու ճանապարհով: Նույնիսկ այն ժամանակ ստահակին համակրող և իր ստերին հավատացող սփյուռքյան որոշ կառույցներ համատեղ խնդրանքով դիմեցին՝ չլուծարել սփյուռքի համար կենսական նշանակություն ունեցող և արդեն կայացած կառույցը:
Արամ վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է։
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանն ու միջազգային գործընկերների արձագանքներին:
«Կցանկանայի նաև, որ Առաջին նախագահը մտներ ընտրապայքարի մեջ, սրտանց կուզենայի, որ նրա շուրջ էլ դաշինք ձևավորվեր։ Դա ևս մեկ այլընտրանք կլիներ Նիկոլ Փաշինյանից հիասթափված քաղաքացիների համար՝ ճիշտ ընտրություն կատարելու համար»,- ասաց Գալստյանը։
Գերտերությունները պետք է ամեն գնով կանխեն նոր Սառը պատերազմի վերսկսումը
Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների
Այսօր 168.am-ի խմբագրություն զանգահարած Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկն ահազանգում էր իրենց քաղաքում, թերևս, ընտրակաշառք բաժանելու դեպքի մասին:
Էստոնիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել երկրում Ռուսաստանի դեսպանին:
Եթե առաջին անգամ նման արտահայտությունն ինչ-որ չափով կարող էր «ուտվել» քաղաքական հայտարարության անվան տակ, կամ բանակից և ռազմական գործից հեռու մարդու դեպքում կարող էր համարվել հասկանալի տարրական չիմացություն, ապա այսքան ռազմագիտական դիտողություններից և բացատրություններից հետո 80-ականների զենքի թեման հպարտությամբ արտաբերել շարունակելը ոչ այլ ինչ է, քան մարտնչող տգիտություն, հատկապես, երբ այն ամեն անգամ նոր «որակ» է ստանում՝ «հակառակորդը հետևում է քեզ և տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ՝ 1980-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի»:
Արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակման մեջ հիշատակված՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և իր միջև ս.թ. մայիսի 1-ին տեղի ունեցած հանդիպման փաստին՝ ՀՀ երրորդ նախագահը հաստատում է այն, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկի մերժումը:
Այսօր ԱԺ նիստի ժամանակ, երբ պատգամավորները պետք է հերթագրվեին հերթական նախագիծը ներկայացնող պատգամավորներին հարցեր ուղղելու համար, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատահաբար միացրեց Նիկոլ Փաշինյանի ձայնային հաղորդագրությունը։
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով պետական իշխանության ներկայացուցիչների կողմից դատավորների թիրախավորմանն ու դատական համակարգի պիտակավորմանը, նշեց, թե քննադատությունը կարելի է ընդունել, եթե այն առողջ քննադատություն է:
Օրեր առաջ պարզ դարձավ, որ Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով։ Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, որոնք լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու պարտականություն են ունեցել։
Այսօր հայցադիմում ենք մուտքագրել դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, որով պահանջել ենք հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաեւ հրապարակային ներեղություն խնդրել պարոն Վերմիշյանի պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաեւ գործարար բարի համբավը արատավորելու համար։ Միաժամանակ, խնդրել ենք դատարանին արձանագրել անմեղության կանխավարկածի իրավունքի խախտումը։
«Այս պարագայում իրենք փորձում են Կարմիր Շուկայի խնդիրը միշտ պահել օրակարգում։ Նման մոտեցումը ոչ այլ ինչ է, քան ևս մեկ ահաբեկչություն։ Մեզ համար ցանկացած հայի կյանք խիստ կարևոր է, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք բոլորին վերադարձնել, սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է կողմ լինենք Ադրբեջանի այդ շանտաժին։ Նման ձևով այսoր Կարմիր Շուկան է, վաղն էլ ասելու են՝ Երևանն է, մյուս օրն այլ տարածք են ուզելու, և այլն։ Կա գրված և չգրված օրենք, մարդասիրական օրենքները պարտավոր են պահել բոլորը»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Ապրիլի 30-ին 168.am-ը գրել էր, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանդես է եկել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ կարգապահական վարույթ սկսելու նախաձեռնությամբ՝ հիմքում դնելով «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի նկատմամբ նախաքննական մարմնի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության՝ Արման Հովհաննիսյանի կողմից մերժումը:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրվա ընթաքում ավելացել է 1547-ով, մահացել է 18 մարդ։