«Աբովյանում, Արտաշատում, Վանաձորում և այլ քաղաքներում վնասել են Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները»․ Անի Կարապետյան

Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ,այսօր Աբովյանում,Արտաշատում,Վանաձորում եւ այլ քաղաքներում վնասել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակային գրքի գովազդային պաստառները։

Ինչպես իշխանական խունտան է սիրում ասել,ըստ օդում կախված լուրերի այդ բարբարոսության հեղինակը Խաչատուր Սուքիասյան /Khachatur Sukiasyan/ ֊է՝ նույն ինքը Գռզոն։

Ու՞ր ենք հասել մենք,սիրելի ժողովուրդ.պատկերացնու՞մ եք բավական չէ իշխանական խմբակների կողմից հանցագործություն է իրականացվել ու դեռ մի բան էլ իրենց կատարած հանցագործությունն ուզում են վերագրել ժողովրդին,իբրև ժողովուրդն է այդ վանդալիզմի հեղինակը։

Բավական է՝ դավաճաններ,հանգիստ թողեք ձեր կողմից երեք տարի կեղեքված հայ ժողովրդին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31