Օգնությո՞ւն, թե՞ ընտրակաշառք

Այսօր 168.am-ի խմբագրություն զանգահարած Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկն ահազանգում էր իրենց քաղաքում, թերևս, ընտրակաշառք բաժանելու դեպքի մասին:

«Օրվա լույս ժամին, Վազգեն Առաջին փողոցի 12-րդ շենքին հարող տարածքում մեքենան կանգնեցրել ու սննդամթերք էին բաժանում սպիտակ տոպրակներով»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ի՞նչ էին պարունակում տոպրակները, քաղաքացին ասաց՝ ձեթ, շաքարավազ, ալյուր, այլ սննդամթերք:

Նա հավելեց նաև, որ քաղաքացիների հետ զրույցում այդ ապրանքները բաժանողներն ասել են, որ սա ընտրակաշառք չէ, այլ օգնություն:

Հետաքրքիր է՝ տեղյա՞կ են արդյոք Էջմիածնի քաղաքապետարանն ու  իրավապահ մարմինները, որ Էջմիածնում, կոնկրետ հասցեում ընտրություններից 1.5 ամիս առաջ «օգնություն» է բաժանվել:

Հետաքրքիր է նաև, թե ով է այդ բարեգործը:

Տեսանյութեր

Լրահոս