Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության առաջնորդ Մագդալենա Անդերսոնը, կառավարությունը լքելու մասին Կանաչների որոշումից հետո, հրաժարական է տվել՝ երկրի վարչապետ ընտրվելուց ընդամենը մի քանի ժամ հետո: Այս մասին հայտնում է Radio Sweden-ը:
«Եթե հայկական կողմը շատ լավ աշխատի Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, ապա հնարավոր կլինի սերտ կապեր հաստատել, տարբեր պայմանավորվածություններ ունենալ ու կյանքի կոչել»,- կարծում է Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը:
Լեհաստանը պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի հետ սահմանին իրադրության էսկալացման դեպքում: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցին՝ հանդես գալով Փարիզում տեղի ունեցած ճեպազրույցում: Մորավեցկու ելույթը հեռարձակել է Լեհական հեռուստատեսությունը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է հասնել նրան, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում կայացնի երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն է:
Ֆրանսիայի ափերի մոտ փախստականների տեղափոխող նավ է խորտակվել՝ առնվազն 27 մարդու մահվան պատճառ դառնալով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հոգեվերլուծության սկզբնավորումից ի վեր բազմաթիվ ականավոր գիտնականներ հսկայածավալ աշխատություններով անդրադարձել են անձի վարքագծի ու գործողությունների վրա ենթագիտակցության ազդեցությանը՝ փորձելով ապացուցել, որ շատ հաճախ մարդուն այս կամ այն քայլին դրդում են ոչ միայն և ոչ այնքան գիտակցական, որքան հենց ենթագիտակցական մղումները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսով քննարկել են ԼՂ շուրջ տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի կայքը։
Փաստորեն, հրթիռների անորակ լինելու մեղադրանքը հերքող ապացույցները Դատարանի կողմից անտեսվել են, ինչը ևս մեկ անգամ հաստատում է այն վարկածը, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Դավիթ Գասպարյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում:
Վերջը, ոստիկանը հարցրեց թե արդյո՞ք շարունակելու եմ նույնաբովանդակ գրառումները, պատասխանեցի՝ միանշանակ։ Ինքն էլ ասեց դե ուրեմն մինչ հանդիպում
Ճապոնիան կհանի նավթի իր պետական պաշարների մի մասը Միացյալ Նահանգների եւ այլ պետությունների հետ համակարգված գործողությունների շրջանակներում: Այդ մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան:
Ռուսաստանում պաշտոնապես թույլատրել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառումը 12-17 տարեկան դեռահասների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վրաստանի իշխանությունները չեն դիտարկում Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) բանակցային ձևաչափին մասնակցելու հնարավորությունը։
Մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ:
Հնդկաստանը պլանավորում է ԱՄՆ-ի եւ մի շարք այլ նավթարտադրողների հետ համակարգված գործողությունների շրջանակներում շուրջ 5 միլիոն բարել նավթ վաճառել ռազմավարական պաշարներից գների աճը սահմանափակելու նպատակով:
Պատկերացրեք իրավիճակ, երբ բակում խոզ խանձողի դուռը թակում են զինված ահաբեկիչներ, վերջինս նրանց դիմավորում է հարցով՝ արդյոք դուք եկել եք իմ ընտանիքին մորթելո՞ւ, թե՞ կարող ենք սեղանի շուրջ քննարկել ձեր այցի նպատակները։ Մորուքավոր խոզախանձի բեղավոր հյուրերը՝ նրանից ավելի շրջահայաց գտնվելով, պատասխանում են, որ իրենց զինված այցն ունի բացառապես մշակութային նշանակություն, որ իրենք եկել են ուսումնասիրելու հյուրընկալի հնաոճ գորգի զարդանախշերը, ինչին ի պատասխան՝ նա հյուրերին հրավիրում է խանձած խոզ ճաշակելու։
Վահագն Վերմիշյանը քաղբանտարկյալ է և շուրջ 2 տարի է ապօրինի գտնվում է ազատազրկման մեջ և բնական է որևէ ձևով չէր կարող տեղեկանալ իր հասցեին ով ինչ է խոսել, նշված տեղեկատվությունը պարոն Վերմիշյանին հասանելի է դարձել բացառապես իր պաշտպանների միջոցով, որից հետո և ներկայացվել է հայցադիմումը։
Գերմանիայի Բունդեսթագի նիստը, որտեղ Օլաֆ Շոլցն ընտրվելու է երկրի նոր կանցլերի պաշտոնում, տեղի կունենա ոչ ուշ, քան դեկտեմբերի 8-ը: Այս մասին հայտնում է Spiegel-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Վրաստանի թատրոններում եւ կինոթատրոններում հանդիսատեսների թվաքանակը կավելանա. որոշումն ընդունվել է համավարակի դեմ պայքարի հարցերով Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:
«Փաստարկված և հիմնավորված որոշում Զարուհի Նախշքարյանին պատժելու համար, բնականաբար, չի կարող կայացնել ԲԴԽ-ն: Իհարկե, որոշում, այո, կարող է, բայց որքանով այդ որոշումը կլինի օրինական և հիմնավորված, դա այլ հարց է»,- «168.am»-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավապաշտպան, Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե ԲԴԽ-ում որոշում կա պատժել դատավորին:
Երազում եմ այն օրը, երբ զենքը ձեռքիս կսպանեմ մեկ թուրք. դա կլինի որդուս վրեժը. Կարին Տոնոյան
Երեկվա հայտնի հարցազրույցում երկու շերտ կար՝ մակերեսային՝ իր սխալներով, կիքսերով, որոնք էլ լայն քննարկման ու պախարակման առիթ դարձան։ Բայց կա խորքային հարց, որը ինչպես միշտ ստորադասվում է։
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արտաշես Թումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Այդ մասին տեղեկացրել է e-gov.am-ը։
«Իշխանասարի տարածքից կրակոցները լսվում էին նաև մեր գյուղում։ Նույն պահին բնակիչներին հորդորել եմ խուճապի չմատնվեն, հուսադրել եմ, որ լավ կլինի, կպայքարենք, որպեսզի անվտանգ լինենք։ Մեր գյուղի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ինչ էլ լինի՝ կգնանք ապաստարաններ, դրանք միշտ պատրաստ պահում ենք։ Ժողովրդին ասել եմ, որ խուճապի չմատնվեն կրակոցներ լսելուց։ Մենք ամեն դեպքում ամեն ինչի պատրաստ ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լծեն բնակավայրի վարչական ղեկավար Դերենիկ Հովհաննիսյանը։
Պահանջում ենք հրապարակել ստորագրվելիք փաստաթուղթը. հավաք՝ Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Օրեր առաջ լրատվամիջոցները տեղեկացրեցին՝ իբրև թե Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի հարաբերություններն իր անվտանգության աշխատակիցների հետ բավականին լարված են:
Նիկոլ Փաշինյանը երեկ իր նախաձեռնած ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադարձել էր նաև Թուրքիայի հետ հարաբերություններին, պատասխանելով հարցին, թե Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում դնում է «միջանցքի» հարցը, նման պահանջով որքանո՞վ է հնարավոր նման հարաբերությունների հաստատումը։
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Կանաչները» եւ Ազատ դեմոկրատական կուսակցությունը վերջնականապես համաձայնեցրել են կոալիցիոն պայմանագիրը, որն ընկած կլինի երկրի ապագա կառավարության աշխատաքի հիմքում: Ինչպես նոյեմբերի 24-ին հաղորդել է DPA գործակալությունը, փաստաթուղթը 15:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) կներկայացվի մամուլի ասուլիսում։