Վրաստանը չի դիտարկում «3+3» ձևաչափին մասնակցելու հնարավորությունը

Վրաստանի իշխանությունները չեն դիտարկում Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) բանակցային ձևաչափին մասնակցելու հնարավորությունը։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է հանրապետության կառավարության՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ռուս սենատոր Գրիգորի Կարասինի բանակցությունների արդյունքներով արված հայտարարությունում։

«Ռուսական կողմը հետաքրքրվել է, թե ինչպես է վրացական կողմը վերաբերում «3+3» նոր տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին և այս համատեքստում կոնկրետ գործողություններին, ինչին Զուրաբ Աբաշիձեն պատասխանել է, որ վրացական կողմը չի դիտարկում այս նախաձեռնությանը մասնակցելու հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930