Վրաստանի թատրոններն և կինոթատրոնները դեկտեմբերի 1-ից ավելի շատ հանդիսատեսներ կունենան
Վրաստանի թատրոններում եւ կինոթատրոններում հանդիսատեսների թվաքանակը կավելանա. որոշումն ընդունվել է համավարակի դեմ պայքարի հարցերով Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում։
Ինչպես հայտարարել է համակարգող խորհրդի օպերացիոն շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն, դեկտեմբերի 1-ից հանդիսատեսներ թիվը դահլիճում կավելանա 30-ից մինչեւ 50 տոկոսով: «20-ից մինչեւ 50 տոկոսով ավելանում են թատրոնների, կինոթատրոնների եւ օպերաների հանդիսատեսների թվաքանակը»,-հայտարարել է Գիբրաձեն: Համավարակի կապակցությամբ Վրաստանում այցելության սահմանափակումներ էին մտցվել հասարակական եւ մշակութային հաստատություններում կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով:
Վրաստանում դեկտեմբերի 1-ից երկրի ռեստորանները կկարողանան աշխատել առանց ժամանակի սահմանափակման: Ռեստորանները կկարողանան այցելուներին ընդունել շուրջօրյա ռեժիմով: Այս որոշումը նույնպես ընդունվել է համավարակի դեմ պայքարի հարցերով Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում: Ավելի վաղ սննդի օբյեկտները Վրաստանում կարող էին այցելուներ ընդունել Թբիլիսիի ժամանակով մինչեւ 23:00-ն: «Ռեստորանների համար, որոնք դեկտեմբերի 1-ից կարող են ընդունել միայն «կանաչ կարգավիճակով» այցելուներին, կհանվի աշխատանքի ժամային սահմանափակումը:
Այսինքն՝ նրանք կկարողանան աշխատել իրենց այն որոշման համաձայն, թե որքան են իրենք հարկավոր համարում»,-հայտարարել է համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն: Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, դեկտեմբերի 1-ից Վրաստանում սահմանվում է «կանաչ անձնագրերի» հայեցակարգը:
Դրանք քաղաքացիներին որոշակի օբյեկտներ (ռեստորաններ, թատրոններ, կինոթատրոններ, կազինոներ, ֆիթնես-ակումբներ, ժամանցային կենտրոններ եւ այլն) այցելելու իրավունք են տալիս: Այդ պահանջը կտարածվի միայն այն անձանց վրա, ովքեր 18-ից բարձր տարիքի են: «Կանաչ անձնագրերում» նշվում է կորոնավիրուսի հետ կապված յուրաքանչյուր քաղաքացու ողջ տեղեկությունը. տարած հիվանդությունը, ՊՇՌ-թեստերի արդյունքները, պատվաստման ընթացքը, հաղորդել է Sputnik-ը: