Թուրքիայի ընդդիմությունը ցանկանում է հասնել երկրում արտահերթ ընտրությունների անցկացմանը
                                    Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է հասնել նրան, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում կայացնի երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին Քըլըչդարօղլուն խոսել է խորհրդարանում՝ անդրադառնալով երկրում տնտեսական իրավիճակի վատթարացմանը:
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ պատրաստ է անել ամեն բան՝ ստիպելու Էրդողանին գնալ ընտրությունների: «Արտահերթ ընտրությունների պահանջը ողջ ժողովրդի պահանջն է»,- հայտարարել է նա:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    