Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են իրավիճակն Արցախում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսով քննարկել են ԼՂ շուրջ տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի կայքը։

Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում։

Այս հարցերը նախատեսվում է քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հանդիպմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930