Հնդկաստանը պլանավորում է 5 միլիոն բարել նավթ վաճառել ռազմավարական ռեզերվներից
Հնդկաստանը պլանավորում է ԱՄՆ-ի եւ մի շարք այլ նավթարտադրողների հետ համակարգված գործողությունների շրջանակներում շուրջ 5 միլիոն բարել նավթ վաճառել ռազմավարական պաշարներից գների աճը սահմանափակելու նպատակով: Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկված աղբյուրի:
Վաճառքը կարող է տեղի ունենալ շաբաթվա ընթացքում, ընդ որում՝ Հնդկաստանը եւ մյուս արտադրողները կարող են եւս մի քանի բաց հանքատեղի հնարավոր վաճառքը քննարկել ավելի ուշ, նշել է աղբյուրը: Նավթը վաճառելու են նավթավերամշակման գործարաններին, այդ թվում՝ նրանց, որոնք ղեկավարում են հնդկական Mangalore Refinery and Petrochemicals Ltd.-ը եւ Hindustan Petroleum Corp.-ը:
Վաճառքի համար պլանավորված ծավալը համապատասխանում է նավթի ամենօրյա սպառման ծավալի կեսից պակաս մասին, սակայն ռեզերվները հանելու մասին որոշումը նշանակալի է, քանի որ ցույց է տալիս, որ սպառողները պատրաստ են միավորվել ՕՊԷՔ-ի կողմից վերահսկվող շուկաների դեմ պայքարում, գրում է Bloomberg-ը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նույնպես պլանավորում է հայտարարել երկրի ռազմավարական պաշարներից նավթ օգտագործելու որոշման մասին: Պաշտոնական հայտարարությունը կարող է, ամենաշուտը, տեղի ունենալ արդեն նոյեմբերի 23-ին, ընդ որում՝ ԱՄՆ-ի հետ միաժամանակ նման միջոցառումների մասին, հավանաբար, կհաղորդեն Ճապոնիան եւ Հարավային Կորեան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: