Բաժիններ՝

Լեհաստանի վարչապետը նոր պատժամիջոցներով է սպառնացել

Լեհաստանը պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի հետ սահմանին իրադրության էսկալացման դեպքում: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցին՝ հանդես գալով Փարիզում տեղի ունեցած ճեպազրույցում: Մորավեցկու ելույթը հեռարձակել է Լեհական հեռուստատեսությունը:

«Մենք ցանկանում ենք նվազեցնել լարվածությունը: Բայց եթե բելառուսական կողմից էսկալացիա սկսվի, ապա մենք պատրաստ ենք այդ էսկալացիոն աստիճաններով վեր կբարձրանալ»,-ասել է Մորավեցկին:

«Թող օրինակ լինեն տնտեսական պատժամիջոցները, սահմանների, սահմանային անցումների փակումը երկաթուղային երթեւեկության եւ ապրանքների տեղափոխության համար: Էսկալացման այդ աստիճանները մենք կօգտագործենք, եթե գրոհները սաստկանան»,-հավելել է նա:

Վերջին ժամանակներս Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին կուտակվել են մի քանի հազար անօրինական միգրանտներ՝ ակնկալելով հայտնվել Եվրամիության երկրներում:

Լեհաստանի իշխանությունները խստացրել են սահմանների պահպանումը, կենտրոնացրել են զինվորականների եւ կանխում են երկրի տարածք թափանցելու անօրինական միգրանտների փորձերը՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ:

Մինսկը բոլոր մեղադրանքներ հերքում է, հայտարարելով, որ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում իր տարածք եւ արհեստականորեն բորբոքում է փախստականների հետ կապված իրադրությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում քանիցս տեղեկատվություն է եղել այն մասին, որ ապաստանի համար դիմողներին արտաքսելու Վարշավայի պրակտիկան հակասում է միջազգային իրավունքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս