Օլաֆ Շոլցը Գերմանիայի կանցլերի պաշտոնում կընտրվի մինչև դեկտեմբերի 8-ը. Spiegel
Գերմանիայի Բունդեսթագի նիստը, որտեղ Օլաֆ Շոլցն ընտրվելու է երկրի նոր կանցլերի պաշտոնում, տեղի կունենա ոչ ուշ, քան դեկտեմբերի 8-ը: Այս մասին հայտնում է Spiegel-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Այդպիսով, այս Անգելա Մերկելը պաշտոնավարման ժամկետով չի գերազանցի Հելմութ Կոլի ռեկորդը, ով ղեկավարել է կառավարությունը 5869 օր՝ 1982 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 1998 թվականի հոկտեմբերի 26-ը: Ռեկորդը գերազանցելու համար Մերկելին հարկավոր էր պաշտոնում մնալ մինչև դեկտեմբերի 17-ը: