
Ճապոնիայում համաձայնել են ԱՄՆ-ի հետ միասին օգտագործել նավթի պետական պաշարները

Ճապոնիան կհանի նավթի իր պետական պաշարների մի մասը Միացյալ Նահանգների եւ այլ պետությունների հետ համակարգված գործողությունների շրջանակներում: Այդ մասին նոյեմբերի 24-ին հայտարարել է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան:
«Մենք որոշել ենք Միացյալ Նահանգների հետ միասին վաճառել նավթի մեր պետական պաշարների մի մասն այն ձեւով, որը կհամապատասխանի նավթի պաշարների մասին օրենքին»,-Կիսիդան ասել է լրագրողներին: Այդ միջոցն ուղղված է այն բանին, որպեսզի զսպի նավթի գների աճը վերջին ժամանակներս: Վարչապետը հավելել է, որ արդյունաբերության նախարար Կոյիտի Հագիուդան կհայտարարի մանրամասները, մասնավորապես, դուրս հանվող պաշարների քանակի վերաբերյալ:
Նա նշել է, որ Ճապոնիան կշարունակի շփումները նավթ արտադրող երկրների հետ, որպեսզի կանխի գների կտրուկ տատանումները: Ինչպես հաղորդվել է, ԱՄՆ-ը որոշում է ընդունել օգտագործել նավթի ռազմավարական պաշարներն էներգասպառող մյուս կարեւորագույն երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ ՄԵծ Բրիտանիայի հետ համակարգմամբ, նոյեմբերի 23-ին հաղորդել են Սպիտակ տանը: «Նախագահն աշխատել է ամբողջ աշխարհի երկրների հետ, որպեսզի լուծի մատակարարման խնդիրը, մինչեւ որ աշխարհը դուրս գա համավարակից»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
«Նախագահ Բայդենի լիդերության եւ մեր դիվանագիտական ջանքերի շնորհիվ նավթի օգտագործման որոշումն ընդունվել է էներգասպառող մյուս հիմնական երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի Հարավային Կորեայի եւ Մեծ Բրիտանիայի հետ զուգահեռ»,-ընդգծվում է փաստաթղթում: Ավելի վաղ Բայդենը կարգադրել է, որպեսզի էներգետիկայի նախարարությունը 50 մլն բարել նավթ դուրս հանի նավթի ռազմավարական պաշարներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: