Wargonzo. Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան մարտական պատրաստության է բերվել

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան մարտական պատրաստության է բերվել։ Ռուսական ռազմաբազան տագնապի ազդանշանով է պատրաստության բերվել։ Այս մասին հայտնում են Գյումրիում @wargonzo նախագծի աղբյուրները։

«Սյունիքում ստեղծված իրավիճակի հետ կապված մեր զինվորականները մարտական պատրաստության են բերվել։ Նրանց համար, ովքեր կցանկանան հանդիմանել մեզ գաղտնի տվյալների տարածման համար, նշում ենք, որ տարօրինակ կլիներ, եթե այլ կերպ արվեր։ Սա մեր անմիջական պատասխանատվության ոլորտն է, հրամանատարները գործում են խստորեն կանոնադրության համաձայն։

Նման իրավիճակում բացարձակապես ցանկացած ռազմական կառույց պետք է մարտական պատրաստության բերվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930