Ազգային դիմադրության ճակատի մարտիկները, ճակատ, որը դիմակայում է Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժմանը, ոչնչացրել են թալիբների զինված կազմավորումների տանկը Փանջշերի նահանգում: Նոյեմբերի 9-ին այդ մասին հաղորդել էԱֆղանստանի Аamaj News գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Արցախից տեղահանվածների բողոքի ակցիան՝ ՈՒՂԻՂ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին երեկ Արցախում տեղի ունեցածի մասին, երբ թշնամին կրակել էր քաղաքացիական անձանց վրա, ինչ հետևանքով մեկ հոգի զոհվել էր, երեքը՝ վիրավորվել, բայց Հայաստանից ոչ թե կոշտ հայտարարություններ են հնչում, այլ՝ «խաղաղության դարաշրջան» բացելու վերաբերյալ խոսքեր։
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի տեղակալի պաշտոնում 11-րդ անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Նա 11-րդ անգամ չընտրվեց այդ պաշտոնում։
Սիրելի ընկերներ, դիմումիս համաձայն ազատվել եմ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետին, կառավարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախի 44-օրյա պատերազմին, նշեց, որ պետք է դասեր քաղել 30 տարվա անցած ճանապարհից, և այդ անցած ճանապարհն էլ հանգեցրեց նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրին։
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա, 2021 թվականի առաջին կիսամյակում, ՀՀ ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով:
Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի հարավարևելյան Բաթմանի նահանգի գրադարաններից մեկում հանդիպում է ունեցել երիտասարդների հետ։ Էրդողանը նրանց հետ «Քրդստանին» առնչվող երգ է երգել, ինչը թուրքական մեդիայում քննարկման առարկա է դարձել։
Վարչապետի որոշմամբ Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Պերուի պաշտպանության նախարար Ուլտեր Էդիսոն Այալա Գոնսալեսը նոյեմբերի 8-ին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: Դա գերատեսչության երկրորդ ղեկավարն է, որը հեռանում է իր պաշտոնից վերջին շաբաթվա ընթացքում:
Նիկոլ Փաշինյանը, բոլորից գաղտնի, լուսաբացին այցելել է Եռաբլուր
Ասկերանի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մանուկ հասակում, երբ ազերիների մոտ ինչ որ ազգային տոն էր մոտենում, լուսահոգի մայրս հորդորում էր չիջնենք Ասկերան-Աղդամ մարյուղու շրջակայքը, եւ շատ զգույշ լինենք անծանոթ, տարիքով մարդկանցից։
Հիշյալ հրամանատարին դեռևս 2021թ. ապրիլի 30-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը 2021թ. մայիսի 1-ի որոշմամբ մերժվել էր։
5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկարագուայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 02:53-ին (Երեւանի ժամանակով 06:53-ին):
Նոյեմբերի 9-ը՝ «Եռաբլուրում». ՈՒՂԻՂ:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈԻՂԻՂ:
Մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունը։
ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ:
«Փաստ» թերթը գրում է. «Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որը հայկական կողմի համար դարձավ պարտությունը խորհրդանշող նվաստացուցիչ, կապիտուլ յացիոն փաստաթուղթ։ Խնդիրն այն է, որ այդ հայտարարության դրույթները վերաբերում էին ոչ միայն հրադադարի հաստատմանը, այլև նախատեսում Արցախի կենսական տարածքների հանձնումն Ադրբեջանին, ինչպես նաև այլ զիջումներ։
«Մենք պետք է մի բան գիտակցենք, որ մեր սերունդները ապրելու են նույն տարածքում, մենք չենք կարող Հայաստանը կամ մեկ այլ երկիր տեղափոխել: Իհարկե անընդունելի են այս սադրանքները, զոհերը, բայց ինչ-որ պահի իրենք էլ պետք է գիտակցեն իրական խաղաղության ամբողջ գործընթացը պետք է համարել սկսած»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակավ երկու կետով հարցում է ուղարկում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին.
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ տարի առաջ ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն, նոյեմբերի 9-ին ռուս խաղաղապահների բրիգադը ստանձնեց Արցախի Հանրապետության պաշտպանությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռեւս օրեր առաջ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու վարչապետի աշխատակազմի դեկավար Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով Սյունքում էին, այցելել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԱՏՄ հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերի նախարար Գեղամ Վարդանյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կառավարությունը գործուղել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին:
Միացյալ Նահանգները կոչ է արել վերադարձնել 44-օրյա պատերազմի հետևանքով բոլոր գերեվարված անձանց։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախյան 44-օրյա պատերազմի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեկամյակի կապակցությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանին ՀՔԾ-ն թույլ է տվել դուրս գալ Հայաստանից:
«Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենը մեկնաբանել է Կաննում ոստիկանների վրա կատարված հարձակումը. նրա խոսքով՝ ահաբեկչական հարձակումները երկրում դարձել են սովորական երեւույթ։