Ադրբեջանը փորձում է հայերին «մատաղ» անել իրենց հաղթանակին. Թագուհի Թովմասյան

«Ցավոք, մենք որքան խոսում ենք խաղաղությունից ու խաղաղասիրությունից, այդքան մենք ստանում ենք պատասխան ագրեսիա։ Ես չեմ հիշում որևէ դեպք, որ մեր մեկնած խաղաղության ձեռքն ադեկվատ ընդունվի։ Իհարկե, ես չեմ ասում՝ չխոսենք խաղաղությունից, բայց պետք է փաստ արձանագրենք, որ խաղաղապահների առկայությամբ սպանվում է  հայ երիտասարդ, և երկուսը վիրավորվում են»,- այսօր  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով երեկ Արցախում  թշնամու արձակած կրակոցներին, ինչի հետևանքով մեկ հոգի սպանվել էր, իսկ երեքը՝ վիրավորվել։

Ըստ պատգամավորի, աշխարհը Հայաստանին ու Արցախին միայնակ է թողել, երկու հայկական պետությունները միայնակ են իրենց ողբի ու ցավերի մեջ։ Հետևաբար՝ դժվարանում է  ասել, թե ինչ պետք է անել, այդուհանդերձ քաղաքակիրթ հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի ցանկացած գործողություն և դա պետք է անի առաջին հերթին՝ Հայաստանը։

«Եթե Հայաստանը չի իրականացնում իր, այսպես ասած՝ ագրեսիվ քարոզչական քաղաքականությունը, մենք պատասխանը ստանում ենք այդպիսի լղոզված վերաբերմունք։ Այդ մոտեցումը շատ վատ է, մենք այն պետք է փոխենք և միաժամանակ լինենք պահանջատեր՝ ռուս խաղաղապահները կանգնած՝ ադրբեջանցիները հայ են սպանում, ի՞նչ է անում ռուսական կողմը։ Մեզ համար պետք է շատ կարևոր լինի մարդու կյանքը։ Ադրբեջանը այսպիսով փորձում է  հայերին «մատաղ» անել իրենց հաղթանակին, սա շատ վատ է, և սա աշխարհը պետք է դատապարտի»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս