«Ցանկացած հարևանի հետ էլ հնարավոր է խաղաղության դարաշրջան բացել»․ Խաչատուր Սուքիասյան․ news.am
Այս պատերազմից այն դասը քաղեցինք, որ պետք է կազմակերպված լինենք. այս պատերազմը մեզ ասաց, որ շատ սխալ ենք համակարգերը ստեղծել, որոնք պետք է մեզ պաշտպանեին, որ պետք է մեզ պաշտպնեինք, պետք է զոհեր չունենայինք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոստացած «խաղաղության դարաշրջան բացելու» մասին հայտարարությանը, նա ասել է. «Ես կարծում եմ՝ ցանկացած հարևանի հետ էլ հնարավոր է խաղաղության դարաշրջան բացել: Մենք պետք է մի բան գիտակցենք, որ մեր սերունդները ապրելու են նույն տարածքում, մենք չենք կարող Հայաստանը կամ մեկ այլ երկիր տեղափոխել: Իհարկե անընդունելի են այս սադրանքները, զոհերը, բայց ինչ-որ պահի իրենք էլ պետք է գիտակցեն իրական խաղաղության ամբողջ գործընթացը պետք է համարել սկսած:
Ինչպես զարգացած երկրներն են, որ իրենց տարածքներն օգտագործում են հարեւան երկրների համար, այդպես էլ պետք է լինի Հայաստանի, Ադրբեջանի եւ մյուս հարեւանների տարածքները»:
Ինչ վերաբերում է պատերազմի հետեւանքների համար մեղավորներին, իշխող խմբակցության պատգամավորը նշել է. «Իհարկե, կան մեղավորներ, բայց որոշողը ես չեմ, քննությունն է: Իհարկե, մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք, ցանկացած քաղաքացի, ցանկացած օպաշտոնյա ունի, եթե թերացել է: Խնդիրն այն է, որ ամեն մի հատված պետք է խորը ուսումնասիրվի եւ եզրահանգման գան: Պետք է անմեղ մարդիկ չտուժեն, իսկ մեղավորները պատասխան տան»: