Անդրանիկ Քոչարյանը երկար ճանապարհ ունի անցնելու Արծրուն Հովհաննիսյանի հետ. Նա արդեն Պաշտպանության հանձնաժողովի փորձագետ է

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի տեղակալի պաշտոնում 11-րդ անգամ  առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Նա 11-րդ անգամ չընտրվեց այդ պաշտոնում։

Հանձնաժողովի նիստին երկու ընդդիմադիր խմբակցություններից մասնակցում էր միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, Արթուր Ղազինյանը, ինչպես նախորդ մի քանի նիստերին, այս անգամ ևս ներկա չէր։

Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նիստին մասնակցում է նաև Արծրուն Հովհաննիսյանը։

«Պարոն Հովհաննիսյանին առաջարկվել է հանձնաժողովի փորձագետի կարգավիճակը, նա դա սիրով ընդունել է։ Պարոն Հովհաննիսյանը մեզ շատ հարցերում է օգնելու, որովհետև նա ոչ միայն դասավանդել է, այլև կյանքի փորձ է անցել գիտառազմական։ Պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ ձեզանից, որ դուք այսօր արդեն այստեղ եք։ Շուտով պետք է ձևավորվի քննիչ հանձնաժողովը, և մենք այնտեղ մեծ, շատ մեծ ճանապարհ պետք է անցնենք միասին։ Ակնկալում եմ՝ մեր ընդդիմադիր գործիչները դրա կարևորությունը կգիտակցեն»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը, որի խոսքից հետո Արծրուն Հովհաննիսյանը ոտքի կանգնեց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930